481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2008թ. փետրվարին կանցկացվի հինգերորդ «Կամուրջ» ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը
19:41
15 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. փետրվարի 15-18-ը Հայաստանում` Ծաղկաձորում, արդեն հինգերորդ անգամ կկայանա «Կամուրջ» ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Մաստեր» Միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնից, միջոցառմանը մասնակցելու համար հանրապետություն են ժամանելու պատվիրակություններ Եվրոպայից և Ասիայից, որոնց կազմում լինելու են ինչպես ձեռներեցներ, այնպես էլ պաշտոնական անձինք, որոնք ներկայացնում են նախարարություններ, առևտրա-արդյունաբերական պալատներ, տարբեր միություններ և ասոցիացիաներ։ Հայաստանի կողմից ֆորումին կմասնակցեն բիզնեսի և պետական կառույցների ավելի քան 200 ներկայացուցիչներ։

Պլենար նիստում քննարկման գլխավոր թեման կլինի` «Միջազգային տնտեսական համագործակցություն.  գերակայության միտումներ, գերիշխող ուժ»։ Բացի այդ կներկայացվեն Հայաստանի կենտրոնական բանկի «Բանկեր և վարկային կազմակերպություններ: Ձեռնարկությունների մրցունակության զարգացման գործընթացը», Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների  (Գործատուների) Միության «Փոքր և միջին ձեռնարկատիրություն: Զարգացման անհրաժեշտ նախադրյալները», Հայաստանի շինարարների միության

«Շինարարական արդյունաբերություն: Գործընթացի և մեթոդների բնութագրում: Զարգացման հեռանկարները», Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «IT հասարակություն` ներկա և ապագա: Տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը» և Հայաստանի տրանսպորտային առաքողների միության «Տրանսպորտ և լոգիստիկա: Հիմնախնդիրներ և հեռանկարներ» զեկույցները։

Ֆորումի շրջանակներում նաև կկազմակերպվեն և կանցկացվեն կոնֆերանսներ`

«Տարածաշրջանի ներդրումային գրավչություն: Մրցունակություն, դիվերսիֆիկացում և էֆեկտիվություն» և «Մոսկվա քաղաքի առևտրա-արդյունաբերական և ներդրումային ներուժը: Արդյունավետ համագործակցության ուղիները»:

«Ֆորումի գլխավոր նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի տնտեսական պոտենցիալն արևմտյան և մերձարևելյան գործարար և քաղաքական շրջանակներին,  ինչպես նաև ոչ պաշտոնական մթնոլորտում  քննարկել կարևորագույն քաղաքական և տնտեսական հարցեր, մշակել այնպիսի ռազմավարություն, որն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսական և սոցիալական զարգացմանը»,-նշել են  «Մաստեր» Միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնից։

«Կամուրջ 2008» Հինգերորդ Միջազգային Տնտեսական Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը և «ՄԱՍՏԵՐ» Միջազգային Ինտեգրացման Աջակցության Կենտրոնը՝  Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Հայաստանի կենտրոնական բանկի և Հայկական զարգացման գործակալության պաշտոնական աջակցությամբ: –0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: