484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն օտարերկրացիների այցելության հրավերների հաստատման և հաշվառման կարգը
19:22
15 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն  այցելելու  հրավերների հաստատման  և հաշվառման կարգը։ Կառավարական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ոստիկանության վիզաների և գրանցման բաժնի (ՎԳԲ) պետ Ալվինա Զաքարյանը։

«Այս կարգի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի ցանկացած քաղաքացի, ինչպես նաև հանրապետությունում օրինական կարգով բնակվող ցանկացած օտարերկրյա քաղաքացի, կարող են ըստ իրենց հայեցողության դիմել Ոստիկանության մարմիններ, որպեսզի իրենց մտերիմներին կամ բարեկամներին հրավիրեն Հայաստան»,- տեղեկացրեց նա։

Զաքարյանի խոսքերով, հրավերի տիպային ձևը լրացնելուց հետո այն էլեկտրոնային տարբերակով ստուգման է ուղարկվում ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Բաժնի պետը նշեց, որ հրավերի համապատասխան ձևը լրացնելուց հետո 15-օրյա ժամկետում քաղաքացին ծանուցում կստանա իր հրավերի բավարարման կամ մերժման մասին։

 «Ոստիկանության մարմիններ դիմելիս հրավիրող կողմը վճարում է պետտուրք՝ 5000 դրամի չափով՝ անկախ այն բանից, թե հրավերը բավարարվել է, թե մերժվել»,- հայտնեց Զաքարյանը։

Բաժնի պետը հիշեցրեց, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը նշանակալի փոփոխությունների է ենթարկվել։

Օրինակ, ինչպես տեղեկացրեց նա, մեծանում են Հայաստանում ժամանակավոր գտնվող օտարերկրացիների թույլտվության ժամկետները՝ 21 օրից մինչև 120 օր, ժամանակավոր բնակության ժամկետը երկարացվել է մինչև մեկ տարի, բացի այդ, օտարերկրացիներին տրվում է մինչև 5 տարի մշտական բնակության իրավունք։

«Այս արտոնությունները խթանում են Հայաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի աճը»,- ավելացրեց նա։

Միաժամանակ ՎԳԲ-ի պետը նշեց, որ խստացվել են Հայաստանում գտնվելու թույլտվության ժամկետանցի համար նախատեսված պատժամիջոցները։

Մասնավորապես, եթե նախկինում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մեղավոր քաղաքացուց բռնագանձվում էր 3 դոլարի (մոտ 900 դրամ) չափով տուգանք, իսկ թույլտվության ժամկետը երկարացվում էր, ապա այժմ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար բռնագանձվում է 500 դրամ տուգանք՝ առանց թույլտվության ժամկետի երկարացման։

Բացի այդ, մեղավոր անձի բնակավայրի Ոստիկանության բաժին ծանուցում է ուղարկվում խախտման մասին, որպեսզի վարչական բռնագանձում իրականացնեն, ինչից հետո մեղավորին մեկ տարով արգելվում է մուտք գործել Հայաստան։

 «Այս կարգը տարածվում է այն երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ Հայաստանն ունի վիզային ռեժիմ։ ԱՊՀ երկրների համար այս կարգը չի գործում, և Համագործակցության երկրների քաղաքացիները կարող են առանց թույլտվության մեր երկրում գտնվել 90 օր»,- ասաց Զաքարյանը՝ ավելացնելով, որ այս ժամկետի լրանալուց հետո անհրաժեշտ է դիմել Ոստիկանության մարմիններ՝ որոշակի կարգավիճակ ստանալու համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: