480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը ծրագրում է իրականացնել հայ-թուրքական մշակութային ծրագրեր
19:08
15 Նոյեմբերի 2007

«Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը (ԵՀՀ) մտադիր է իրականացնել հայ-թուրքական համատեղ մշակութային ծրագրեր` քաղաքացիական հասարակության մակարդակով։

Ինչպես հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ԵՀՀ հայկական ներկայացուցչության ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանը, գործունեության այդ ուղղությունը նոր է հիմնադրամի համար։

 «Հայաստանում և Թուրքիայում տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես, հրատարակչական գործի առումով, որոնք կօգնեն երկու երկրների ժողովուրդներին՝ ավելի լավ ճանաչել միմյանց»,-ասաց նա։

Տեր-Գաբրիելյանը հայտնեց, որ այս նախագծերի շրջանակներում կստեղծվեն հասարակական խմբեր, որոնք կկարողանան օգնել քաղաքական գործիչներին, գաղափարախոսներին և պետական կառույցներին՝ լուծելու խորքային խնդիրները, որոնք առկա են հայ և թուրք ժողովուրդների և պետությունների միջև։

«Բացի այդ, ԵՀՀ-ն ծրագրում է իրականացնել նաև տարածաշրջանային մասշտաբի ծրագրեր, որոնք կմիավորեն Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,-նշեց նա։

Պաշտոնապես «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամը տարածաշրջանում իր գործունեությունը կսկսի 2008թ. փետրվարի 1-ից։ Նոր հիմնադրամի գործունեությունը հնարավորություն կտա Հայաստանում իրագործել ավելի անկախ և արդյունավետ ներդրումային ծրագրեր։

«Եվրասիա» հիմնադրամը ոչ առևտրային մասնավոր կազմակերպություն է, որի խոշորագույն դոնորը ԱՄՆ կառավարությունն է։ Հիմնադրամը ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո՝ հետխորհրդային երկրներին օգնելու նպատակով։

1993թ.-ից ի վեր հիմնադրամն ավելի քան 30 մլն. դոլար է ներդրել Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման և մասնավոր ձեռներեցության զարգացման ոլորտներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: