+

+

+
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը մտադիր է շարունակել հակակոռուպցիոն ծրագրերը Հայաստանի մարզերում
19:00
15 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամը մտադիր է շարունակել «Եվրասիա» հիմնադրամի (ԵՀ) հակակոռուպցիոն ծրագրերը Հայաստանի մարզերում։

Ինչպես հինգշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց ԵՀՀ հայկական ներկայացուցչության ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանը, նորաստեղծ հիմնադրամը ԵՀ-ից ժառանգել է գործունեության ռազմավարական ուղղությունները։

«Մեր նպատակային ուղղվածություններից մեկը երկրի մարզերում հակակոռուպցիոն նախագծերի իրականացումն է, որոնց շրջանակներում մենք համագործակցում ենք ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ պետական կառույցների հետ»,- պարզաբանեց նա։։

Այս կապակցությամբ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ ԵՀՀ-ն երկրի մարզերում իրականացնում է «Հետաքննող լրագրության խթանումը մարզերում» ծրագիրը։

«ԵՀՀ-ն ձգտում է հզորացնել հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և պետական կառույցների հնարավորությունները՝ հակակոռուպցիոն մոնիտորինգ իրականացնելու և հետաքննող լրագրության մեջ ներգրավելու առումներով»,- ասաց նա։

Պաշտոնապես «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամը տարածաշրջանում իր գործունեությունը կսկսի 2008թ. փետրվարի 1-ից։ Նոր հիմնադրամի գործունեությունը հնարավորություն կտա Հայաստանում իրագործել ավելի անկախ և արդյունավետ ներդրումային ծրագրեր։

«Եվրասիա» հիմնադրամը ոչ առևտրային մասնավոր կազմակերպություն է, որի խոշորագույն դոնորը ԱՄՆ կառավարությունն է։ Հիմնադրամը ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո՝ հետխորհրդային երկրներին օգնելու նպատակով։

1993թ.-ից ի վեր հիմնադրամն ավելի քան 30 մլն. դոլար է ներդրել Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման և մասնավոր ձեռներեցության զարգացման ոլորտներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։