486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
18:33
15 Նոյեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այցով ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Բոստոնում հանդիպել է Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից, նախօրեին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Միության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է ՀՕՄ-ի գործունեությունը ԼՂՀ-ում՝ ընդգծելով կատարվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահն առաջարկել է Արցախում հրավիրել ՀՕՄ-ի հաշվետու ժողով, լայնորեն լուսաբանել այն, ինչը հնարավորություն կտա ապահովել կազմակերպության գործունեության թափանցիկությունը:

Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ Կարո Կեցեմանյանի և Իվան Արտահալջյանի հետ: Զրուցակիցները քննարկել են տնտեսական և քաղաքական խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև Արցախի քաղաքական կյանքում Դաշնակցության դերին առնչվող հարցեր:

ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումներ են ունեցել նաև Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամներ Պիտեր Կուտուջյանը և Ռեյչլ Կապրիելյանը։

Զրուցակիցները քննարկել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև փոխգործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել հայ պատգամավորների ջանքերը` համայն հայության համար կարևոր նշանակության հարցերի պաշտպանությանը հետամուտ լինելու ուղղությամբ:

Նոյեմբերի 14-ին Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր մարմնի անդամների հետ` նախագահ Կարոլին Մուգարի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության և ջրամատակարարման ոլորտներում:

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել Համագումարի կողմից կատարվող աշխատանքները` ուղղված Արցախի շենացմանն ու զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան տարբեր ատյաններում ղարաբաղյան հակամարտության արդարացի լուսաբանմանը և մեր շահերի հետևողական պաշտպանությանը:

Նույն օրը Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Հայրենիք», «Մինոր Սպեկտեյտոր», «Արմենիա ուիկլի»  շաբաթաթերթերին: Հարցազրույցում արծարծվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման և Հայրենիք- Սփյուռք կապերին վերաբերող հարցեր: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: