486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել «Եվրասիա» հիմնադրամի գործունեությունը հանրապետությունում
17:30
15 Նոյեմբերի 2007

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել «Եվրասիա» հիմնադրամի գործունեությունը հանրապետությունում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Քոչարյանը հայտարարել է «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Հորթն Բիբի-Սենթրի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախագահ Ջորջ Զարուբինի և Համագործակցություն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ հանդիպման ժամանակ:

Ռոբերտ Քոչարյանը ողջունել է Հիմնադրամի նպատակները և համագործակցության պատրաստակամություն հայտնել` շեշտելով, որ արդեն իսկ կա գործակցության արդյունավետ փորձ, և «Եվրասիա» հիմնադրամի իրականացրած բազմաբնույթ ծրագրերը դրա վկայությունն են:

«Եվրասիա» հիմնադրամի նախագահը երկրի ղեկավարին տեղեկացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին, որը  «Եվրասիա» հիմնադրամի իրավահաջորդն է: Համագործակցություն հիմնադրամի երևանյան գրասենյակը կլինի Հարավային Կովկասի տեղական հիմնադրամների ցանցի մի մասնիկը:

Խորտնի Բիբի Սենտրը նշել է, որ սկսած 1995թ.-ից «Եվրասիա» հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է եղել քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման, համայնքների, մանր ու միջին բիզնեսի զարգացմանը։Հիմնադրամի նախագահն ասել է, որ նոր հիմնադրամը ևս շարունակելու է սկսած գործն` ավելի մեծ կարևորություն տալով տեղական կարողությունների զարգացմանը և ապահովելով ավելի մեծ քանակությամբ տեղական մակարդակով ներդրումների ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին: Նշելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է հետևողական, համբերատար աշխատանք և քաղաքական մշակույթի ձևավորում՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ երկրում իրականացվող քաղաքական, մշակութային և  տեղական ինքնակառավարման բարեփոխումները կոչված են ամրապնդելու ժողովրդավարության ֆունդամենտալ հիմքերը:

«Եվրասիա» հիմնադրամը մասնավոր ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որի հիմնական դոնորը ԱՄՆ կառավարությունն է։ Հիմնադրամը ստեղծվել է անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո՝ հետխորհրդային երկրներին օգնելու համար։

1992թ.-ից հիմնադրամը ներդրել է ավելի քան $370 մլն. և իրականացրել ավելի քան 8,4 հազ. գրանտային և տեխնիկական օգնության ծրագրեր Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։ 1993թ.-ից հիմնադրամն ավելի քան $30 մլն. է ներդրել Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման և մասնավոր ձեռներեցության զարգացման գործում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: