480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կալանավորների շրջանում գրանցվել է հացադուլի 136 դեպք
17:04
15 Նոյեմբերի 2007

Հայաստանում 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կալանավորների շրջանում գրանցվել է հացադուլի 136 դեպք` այնքան, որքան ողջ 2006թ. ընթացքում։ «Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրները» երկօրյա սեմինարի բացման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վաղինակ Քոչարյանը։

«Այսօր մեր առջև երեք խնդիր է դրված՝ արմատախիլ անել կալանավորների հացադուլի պատճառները, դատական գործընթացի ընթացքում երաշխիքների ապահովումը և նախկին կալանավորների սոցիալական ինտեգրումը»,- հայտարարեց Քոչարյանը։

Խոսելով կալանավայրերից ազատված անձանց սոցիալական ինտեգրման հարցի մասին՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ս.թ. տասը ամիսների ընթացքում հանրապետության քրեակատարողական հաստատություններից ազատ է արձակվել 513 կալանավոր, որոնցից 340-ը՝ պայմանական վաղաժամկետ։

Քոչարյանը տեղեկացրեց, որ միջին հաշվով՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանի կալանավայրերը լքում է 650-700 մարդ, որոնք անխուսափելիորեն բախվում են սոցիալական ինտեգրման խնդրի հետ։ «Եվ հենց այս խնդիրն է հիմնականում դառնում հանցագործությունների շարունակության պատճառ»,- ընդգծեց նա։

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ սեմինարի շրջանակներում տեղի կունենան ակտիվ քննարկումներ, որոնք կօգնեն հիմնախնդիրների որոշակի լուծումներ գտնելու հարցում։

«Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական  և իրավական խնդիրները» սեմինարի կազմակերպիչն է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ։

Սեմինարի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել տեղական և միջազգային կառավարական և հասարակական կազմակերպություններին՝ քննարկել Հայաստանի կալանավայրերում բանտարկյալների կեցության սոցիալական, հոգեբանական և իրավական պայմանները։

Վերջին տվյալների համաձայն, 2005 թ. հունվարի 1-ի 2873-ի համեմատ 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի կալանավայրերում պահվում է 3083 դատապարտված անձ և կալանավոր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: