486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գիտակցում են կալանավայրերում առողջ մթնոլորտ ստեղծելու կարևորությունը. արդարադատության նախարար
16:06
15 Նոյեմբերի 2007

Հայաստանում գիտակցում են հանրապետության քրեակատարողական հաստատություններում առողջ մթնոլորտ ստեղծելու կարևորությունը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։

«Եթե 10 տարի առաջ մենք չէինք էլ մտածում ազատազրկման վայրերում   հոգեբանական մթնոլորտի մասին, ապա այժմ մենք գիտակցում ենք քրեակատարողական հաստատություններում առողջ մթնոլորտ ձևավորելու ողջ կարևորությունը»,- նշեց նախարարը հինգշաբթի՝ ելույթ ունենալով Երևանում սկսված «Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրները» սեմինարի ժամանակ։

Նա հույս հայտնեց, որ սեմինարի անցկացումը կօգնի բարելավել ոչ միայն կալանավորների, այլև Հայաստանի քրեակատարողական հաստատությունների աշխատակիցների հոգեբանական վիճակը։

Նախարարը հայտնեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ազատազրկման վայրերում ստեղծել մարզասրահներ, որը պետք է նպաստի ոչ միայն նորմալ հոգեբանական մթնոլորտի ստեղծմանը, այլև կալանավորների զգայական և ֆիզիկական վիճակի բարելավմանը։

Խոսելով կալանավայրերից ազատված անձանց սոցիալական ինտեգրացման և հոգեկան վիճակի մասին՝ Դանիելյանը նշեց, որ այս առումով հիմնական խնդիրը նրանց ազատության մեջ ընդունելու՝  հասարակության անպատրաստ լինելն է։ «Սա որոշակի պատնեշներ է ստեղծում, և մենք նպատակաուղղված քայլեր ենք ձեռնարկում դրանք հաղթահարելու համար»,- հայտարարեց նա։

Նախարարը նշեց միջազգային փորձի կիրառման անհրաժեշտության մասին։ «Անհրաժեշտ է կիրառել միջազգային փորձը և լսել արտասահմանցի գործընկերներին, սակայն, միաժամանակ, պետք է հաշվի առնել նաև մեր մտածելակերպը և սովորույթները»,- նշեց նա։

«Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական  և իրավական խնդիրները» սեմինարի կազմակերպիչն է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ։

Սեմինարի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել տեղական և միջազգային կառավարական և հասարակական կազմակերպություններին՝ քննարկել Հայաստանի կալանավայրերում բանտարկյալների կեցության սոցիալական, հոգեբանական և իրավական պայմանները։

Սեմինարի ընթացքում փորձագետներն ու քրեակատարողական հաստատությունների ներկայացուցիչները կկարդան զեկույցներ և կմասնակցեն քննարկումներին։

Վերջին տվյալների համաձայն, 2005 թ. հունվարի 1-ի 2873-ի համեմատ 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի կալանավայրերում պահվում է 3083 դատապարտված անձ և կալանավոր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։