478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը նշանակել է Վերահսկիչ պալատի խորհրդի երկու անդամ
12:31
15 Նոյեմբերի 2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 14-ի հրամանով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ են նշանակվել Տիտալ Ջնդոյանը և Գագիկ Ոսկանյանը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Տ. Ջնդոյանը և Գ. Ոսկանյանը նշանակվել են համապատասխանաբար երկու և մեկ տարի պաշտոնավարման ժամկետով։

Նախօրեին, նախագահի հրամանի համաձայն՝ Վերահսկիչ պալատի խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ նախագահի նախկին խորհրդական Սեյրան Ավագյանը և նախագահի նախկին օգնական Լիլիթ Գևորգյանը։

Ավելի վաղ, վեց տարի պաշտոնավարման ժամկետով ՎՊ-ի փոխնախագահ է նշանակվել Լևոն Յոլյանը, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով ՎՊ-ի խորհրդի անդամ է նշանակվել Գագիկ Մկրտումյանը։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանը ընտրել է ԱԺ-ի փոխխոսնակ Իշխան Զաքարյանին Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ։

2006 թ.-ի դեկտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենք։ Օրենքի համաձայն՝ Հայաստանի Վերահսկիչ պալատը (ՎՊ) պետական անկախ մարմին է, որը վերահսկում է պետական արտաքին բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործումը։

Վերահսկիչ պալատը բաղկացած է նախագահից, Խորհրդից և աշխատակազմից։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է  վեց տարի ժամկետով ՀՀ ԱԺ-ի կողմից՝ նախագահի ներկայացմամբ։

ՎՊ-ի Խորհրդի կազմի մեջ են մտնում հինգ անդամ, որոնք նշանակվում են մեկից հինգ տարի ժամկետով։ ՎՊ-ի փոխնախագահը նշանակվում է վեց տարի ժամկետով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։