486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա «Ռոքը և դրամը» միջազգային երկրորդ ռոք-փառատոնը
12:07
15 Նոյեմբերի 2007

Նոյեմբերի 23-ին Երևանի պետական տիկնիկայի թատրոնում, Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, տեղի կունենա «Ռոքը և դրամը-2» միջազգային ռոք-փառատոնը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց ԿԲ-ի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը, համերգը կշարունակի նմանատիպ միջոցառումների շարքը, որոնք պահանջարկ ունեն հայ երիտասարդների շրջանում և դարձել են ավանդական։

«Մենք զգացինք մեծ ոգևորություն երիտասարդ սերնդի շրջանում առաջին հաջող անցած փառատոնից հետո և որոշեցինք ընդառաջ գնալ հանդիսատեսի համառ խնդրանքներին և կազմակերպել երկրորդ նմանատիպ փառատոնը», - ասաց նա։

Բարսեղյանի խոսքերով, փառատոնը կնվիրվի Հայաստանում ազգային դրամի շրջանառության ներդրման  14-ամյակին, որը պետությունում նշվելու է նոյեմբերի 22-ին։

«Բացի դրանից, կառավարության որոշման համաձայն՝ այդ օրը Հայաստանում նշվելու է Բանկի աշխատողի օրը»,- պարզաբանեց նա։

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ համերգը կկայանա «Մենք վստահում են ազգային դրամին» նշանաբանի տակ։ Համերգին ելույթ կունենան հայկական ռոքի լավագույն կատարողները, մասնավորապես, երգչուհի Էվան, ինչպես նաև Ռոքսիգեն, EMPYRAY, The King’s Cross և Vostan Hayoc խմբերը։

Բարսեղյանը նշեց նաև, որ փառատոնի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը և «Հայ-FM 105.5» ռադիոկայանը։

Կենտրոնական բանկի նախաձեռնած «Ռոքը և դրամը» երաժշտական առաջին փառատոնը տեղի է ունեցել Երևանում 2007 թ.-ի ապրիլի 13-ին։ Երկու ամիս անց՝ մայիսի 25-ին Պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ նաև «Ջազը և դրամը» համերգը, որին մասնակցեցին «Վահագն Հայրապետյան և կատուներ» ու «Չիկո և ընկերներ» ջազ-բենդերը՝ Արսեն Ներսիսյանի, ինչպես նաև հայկական ջազի մետր Լևոն Մալխասյանի մասնակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: