482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևան կտեղափոխվեն անցած տարի Սոչիում տեղի ունեցած А-320 ինքնաթիռի վթարի ևս 12 զոհերի մարմնների մասեր
11:38
15 Նոյեմբերի 2007

Երևան կտեղափոխվեն 2006 թ.-ի մայիսին Երևան-Սոչի չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռի վթարի ևս երեք զոհերի դիակներ և ինը զոհերի  մարմնների մասեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Զոհերի մարմինների մասերը կտեղափոխվեն Երևան «Արմավիա» ավիաընկերության չվերթով ամենայն հավանականությամբ հինգշաբթի՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարավում տիրող եղանակային բարդ պայմանները», - տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Չվերթը օդանավակայանում կդիմավորի պաշտոնական պատվիրակությունը։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ինքնությունը պարզող փորձաքննության արդյունքում՝ պարզվել է զոհերի ինքնությունը (հինգը՝ Երևանի բնակիչներ էին, մյուսները՝ Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռու մարզերի բնակիչներ), նրանց բարեկամները տեղեկացված են այդ մասին։

2006 թ.-ի մայիսին «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող Երևան-Սոչի չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռը 700 մ խորությամբ սուզվել էր Սև ծովում ափից մոտավորապես 7 կմ հեռավորության վրա։

Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Ադլերի օդանավակայանում։ Ավիավթարի ժամանակ զոհվել է 113 մարդ, այդ թվում նաև անձնակազմի ութ անդամ և հինգ երեխա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։