484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը խորհուրդ է տալիս չշփոթել քաղաքականությունը և տնտեսությունը
19:46
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս չշփոթել քաղաքականությունը և տնտեսությունը։ Այս մասին նա հայտարարեց չորեքշաբթի խորհրդարանում՝ մեկնաբանելով հարկային մարմինների կողմից «ՍԻԼ գրուպ» կոնցեռնի ստուգումները։

«Հայ գործարարների քաղաքական գործունեությունը չի ազատում նրանց հարկեր վճարելու պարտականությունից։ Մեր տնտեսության զարգացման հիմնական մեխանիզմը Հայաստանում բարոյահոգեբանական իրավիճակի բարելավվումն է։ Բայց տարբեր ուժեր դա տարբեր կերպ են հասկանում»,-ասել է Սարգսյանը։

Վարչապետը նշել է, որ որոշ ուժեր և լրատվամիջոցներ սովորական ստուգումների պատճառով «աղմուկ են բարձրացնում»։

Նա պատգամավորների ուշադրությունը բևեռել է այն բանին, որ որոշ ուժեր պնդում են, թե Հայաստանի տնտեսությունը լիովին կառավարվում է երկու-երեք կլանների կողմից։

«Անիմաստ է աղմուկ բարձրացնել սովորական ստուգման պատճառով և քաղաքականացնել այս հարցը։ Սիլ Գրուպի գործունեությունը միշտ էլ ստուգվել է հարկային մարմինների կողմից»,-տեղեկացրել է նա։

Մրևնույն ժամանակ նա հայտնել է, որ Հայաստանում հարկային քաղաքականությունը խստացվելու է, քանի որ դա առողջ մրցունակ միջավայրի ստեղծման առաջին պայմանն է։

ՍԻԼ Գրուպը Հայաստանի խոշորագույն կոնցեռններից մեկն է։ Այն հիմնվել է հայ գործարարներ Սուքիասյանների ընտանիքի կողմից։ Ներկայումս կոնցեռնի մեջ մտնող մի շարք ձեռնարկություններում ստուգումներ են իրականացվում, հայտնաբերելու համար հարկերի վճարումներից խուսափելու դեպքերը։

Կոնցերնի մեջ են մտնում, մասնավորապես, հանքային ջրեր արտադրող «Բջնի», բնական հյութեր արտադրող «Զովք» գործարանները, «Երևան-կահույք» ԲԲԸ-ն, պլաստմասե առարկաների պատրաստման ձեռնարկությունը, «Սիլ Ինշուրենս» ապահովագրական ընկերությունը, ՍԻԼ Պլազա առևտրի կենտրոնը։ Բացի այդ, ՍԻԼ Գրուպի հիմնադիրներին է պատկանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի արժեթղթերի 50,6%-ը, որտեղ 25% + 1 արժեթղթերի սեփականատերն է Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը։

ՍԻԼ Գրուպի սեփականատերերից մեկը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և չի վախենում իր ձեռնարկությունների գործունեության հետ կապված հնարավոր բարդություններից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։