484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Բուլղարիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ կարգավորման ճանապարհով. Բուլղարիայի վարչապետ
19:31
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բուլղարիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով, և 2004թ.-ին լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր և մասնակցելով Պրահայի գործընթացին` Բուլղարիան հարցի լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով` այդ նպատակով աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Չորեքշաբթի Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստանիշևի գնահատմամբ` այդ գործընթացում կան որոշակի ռիսկեր` մասնավորապես, ելնելով տնտեսական զարգացումից` Ադրբեջանը ռազմական լուծումներ է որոնում:

Հիշեցնելով Բուլղարիայի և Հունաստանի դարավոր պատերազմները Էգեյան ծով ելք ունենալու նպատակով` պարոն Ստանիշևն արձանագրել է, որ երկու երկներն էլ այսօր ԵՄ անդամ լինելով, բնավ խնդիրներ չունեն սահմանների առումով և դա լավագույն ելքն է իրական համագործակցությամբ խնդիրները լուծելու:

Այս կապակցությամբ Բուլղարիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության մթնոլորտի առկայությունը և նշել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բարդությունը Բուլղարիան շատ լավ գիտակցում է և գիտի, որ ‎դա բաց վերք է Հայաստանի ու Ադրբեջանի համար։

«Բայց որքան էլ բարդ լինեն բանակցությունները` Բալկանների փորձը վկայում է, որ ավելի լավ է տարին 365 օր բանակցել, քան մեկ օր պատերազմել»,- ասաց նա:

Իր հերթին, Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հաղթահարման առումով կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու սկզբունքներ են առաջարկում` ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը համադրող բանաձևը։

Այնուամենայնիվ, խոսնակի խոսքով, երբ հաշտության համաձայնագրի ստորագրման հնարավորության է ստեղծվում, ադրբեջանական կողմը հրաժարվում է պայմանավորվածություններից:

Թորոսյանը համաձայնել է այն մտքի հետ, որ կան պատերազմի վերսկսման ռիսկեր, բայց վստահություն հայտնել, որ Ադրբեջանը հաշվի կառնի իր իսկ Սահմանադրությունը (որտեղ ամրագրված է, որ կոն‎ֆլիկտները խաղաղ ճանապարհով պետք է լուծվեն) և եվրոպական կառույցներին անդամակցության իր իսկ ընդունած սկզբունքները։

Նրա խոսքով, Ադրբեջանը ևս մեծ նշանակություն է տալիս եվրաինտեգրմանը, ուստի այդ հայտարարությունների շրջանակում պատերազմն անթույլատրելի է:

Թորոսյանը նաև նշել է, որ պատերազմական փորձը արդեն ապացուցել է, որ վճռորոշը տնտեսական ու ‎ֆինանսական պայմանները չեն: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: