486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-բուլղարական հարաբերություններում տնտեսական համագործակցության մեծ հեռանկարներ կան. ԱԺ խոսնակ
19:17
14 Նոյեմբերի 2007

Հայ-բուլղարական հարաբերություններում տնտեսական համագործակցության մեծ հեռանկարներ կան: Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարել է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել են «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թորոսյանի գնահատականով, չնայած վերջին տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է, բայց չիրագործված են մնում փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ բացող հնարավորությունները։

Խոսնակը գոհունակություն է հայտնել վարչապետի ներկայիս այցի շրջանակներում  մի շարք համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ, գնահատելով դրանք, որպես ապրանքաշրջանառության ավելացման հնարավորություն։

Ստանիշևն իր հերթին ընգծել է, որ Բուլղարիայում բնակվում է մեծ հայկական համայնք և ասել է, որ նրա ներկայացուցիչները լավագույնս ինտեգրվել են երկրի քաղաքական և տնտեսական կյանքին։

Բուլղարիայի վարչապետը համաձայնել է Հայաստանի խոսնակի հետ, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հատկապես երկու երկրների տնտեսական վերելքի պայմաններում։

Ստանիշևը կարևորել է միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը, նախարարությունների միջև համագործակցությունը, բիզնես-ֆորումների անցկացմունը։ Դա, նրա կարծիքով, այն բանի վկայությունն է,  որ կառավարությունները բիզնեսի համար բարենպաստ միջավայր են ստեղծում, որի զարգացումը բուն բիզնեսմենների գործն է։

Բուլղար վարչապետը նկատել է նաև, որ Թուրքիայի հետ փակ սահմանը և աշխարհագրական դիրքը որոշակի օբյեկտիվ բարդություններ են ստեղծում, բայց կոնկրետ ծրագրերի իրականացումը դրանք հաղթահարելու հնարավորություն կըձեռի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: