484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը և Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինման վտանգավոր մրցավազքը. զեկույց
19:13
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը և Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինման վտանգավոր մրցավազքը, զերծ մնան մարտատենչ հռետորությունից և դրա փոխարեն բանակցությունների միջոցով վերականգնեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ասվում է ԼՂՀ-ի հարցով Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կողմից «Նովոստի-Արմենիային» տրամադրած զեկույցում։

Ճգնաժամը կանխարգելելու միջազգային խմբի վերջին «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վտանգ կա» հաշվետվությունը ուսումնասիրում է հակամարտությունը անտեսելու հետ կապված վտանգները, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։

Փաստաթղթում նշվում է, որ նավթից ստացված եկամուտները Ադրբեջանին նոր ինքնավստահություն են հաղորդել և սպառազինումը հզորացնելու նոր միջոցներ տվել։

«Չնայած սպասումներին, Հայաստանը տնտեսապես վատ չի զարգանում և մեծացնում է սեփական ռազմական ծախսերը։ Այսօր երկու երկրներն էլ մեծացնում են իրենց ռազմական հնարավորությունները, և նրանցից ոչ մեկը չի կարծում, որ եկել է փոխզիջումների ժամանակը»,- ասվում է զեկույցում։

 Ճգնաժամը կանխարգելելու միջազգային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Մագդալենա Ֆրիչովայի խոսքով, միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի պատերազմի սպառնալիքին, քանի որ ռազմական հակամարտության ռիսկն աճում է և ինքնահանգստացման վտանգը չափազանց մեծ է»։

Փաստաթղթում նշվում է, որ ներկայիս բանակցությունները՝ Պրագայի գործընթացը, մեկնարկել են 2004թ. ապրիլից ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, կարող են խաղաղ կարգավորման հիմք ծառայել։

«2008թ. կայանալիք ընտրությունները թե Ադրբեջանում և թե Հայաստանում կբարդացնեն քաղաքական միջավայրը, դրա համար էլ կողմերը մինչև ընտրությունները պետք է փաստաթուղթ ընդունեն, որում ընդգրկված կլինեն հիմնական սկզբունքները, նույնիսկ եթե նա որոշակի այն կետերը, որոնց շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս արդյունքը թույլ կտա պահպանել այն, ինչը համաձայնեցվել է մինչ օրս, և գործընթացը շարունակել մյուս տարվա ընթացքում»,- ասվում է զեկույցում։

ՄՃԽ-ում նաև կարծում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը պետք է համակարգեն իրենց գործողությունները, որպեսզի երկու կողմերին էլ ներշնչեն առաջընթացի անհրաժեշտությունը։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն պետք է երկու կողմերի հետ իրենց հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դարձնեն հիմնակետը։

Կազմակերպությունում նաև հայտարարում են, որ հարկավոր է ամրապնդել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի դերը, և պարբերական քննարկումներն ու ֆինանսավորումը կիրառել Եվրոպական հարևանության քաղաքականություն ծրագրի շրջանակներում այն առումով, որպեսզի նպաստեն ոչ միայն ինստիտուցիոնալ զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև վստահության մեծացմանը։

«Միջազգային հանրությունը պետք է խաղաղության դրդի»,- հայտարարեց Ճգնաժամը կանխարգելելու միջազգային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։

Նրա խոսքով, ֆինանսական օգնության գործիքները պետք է պայմանավորված լինեն առաջընթացով, իսկ գործող դիվանագիտությունը պետք է երկու կողմերի ուշադրությունը կենտրոնացնի դիմակայության գնի վրա, որն էլ ավելի է մեծացնում վաղ փոխզիջումների ռիսկը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։