478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԺ խոսնակը 2008-ին կայցելի Բուլղարիա
19:06
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը 2008-ին կայցելի Բուլղարիա։ Այս մասին նա հայտարարեց չորեքշաբթի Երևանում Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով վերջինիս կողմից արված Բուլղարիա այցելելու հրավերքին։

«Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի այցը Հայաստան կարևոր խթան է երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԱԺ խոսնակն ընգծելով հայ և բուլղար ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը, ասել է, որ վերջին տարիներին հայ-բուլղարական հարաբերությունները ներդաշնակորեն զարգացել են բոլոր ոլորտներում, ինչպես նաև առկա է եղել միջազգային կառույցներում համագործակցությունը։

Թորոսյանը նաև գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մակարդակով, և տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում արդեն ստեղծվել է Բուլղարիայի խորհրդարանի հետ բարեկամության խումբ։

Իր հերթին Բուլղարաիյի վարչապետ Սերգեյ Ստանիշևը նշել է, որ չնայած կառավարությունների և խորհրդարաննների փոփոխությանը, բարեկամության և համագործակցության մթնոլորտը մշտական է, ինչը զարգացման համար լավ նախապայման է։

Ստանիշևը կարևորել է Հայաստանի հետ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես հաշվի առնելով այն, որ Բուլղարիան խորհրդարանական հանրապետություն է։

Բուլղարական կառավարության ղեկավարը շոշափել է նաև Սևծովյան տարածաշրջանային փոխգործակցության և Հայաստանին առաջարկել է լրջորեն մասնակցել դրանց։

Անդրադառնալով մշակութային կապերին՝ Ստանիշևը գոհունակություն է հայտնել այն բանից, որ 2008-ին Հայաստանում միջոցառումներ են իրականացվելու Բուլղարիայի տարվա շրջանակներում։

Թորոսյանի և Ստանիշևի հանդիպմանը մասնակցել են փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, մշտական հանձնաժողովենրի նախագահները և Հայաստան-Բուլղարիայի հետ պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարը, երկու երկրների դեսպաններ Ստեֆան Դիմիտրովը և Սերգեյ Մանասարյանը, ինչպես նաև Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: