486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի երկրներին տրամադրել է 1,9 մլն. եվրո կրթական հաստատությունների համար օպտիկա-մարնաթելային մալուխ վարձակալելու համար
18:47
14 Նոյեմբերի 2007

ՆԱՏՕ-ն Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին տրամադրել է 1,9 մլն. եվրո կրթական հաստատություններում գերարագ ինտերնետ կապ ապահովելու նպատակով օպտիկա-մարնաթելային մալուխ վարձակալելու համար։

Ինչպես չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ցանցերի ասոցիացիայի քարտուղար, Հարավային Կովկասի երկրների  ՆԱՏՕ-ի խորհրդական Յացեկ Գաևսկին, այս որոշումն ընդունվել է Երևանում նոյեմբերի 12-14-ը տեղի ունեցած «Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, նպատակներ և որոշումներ» խորհրդաժողովում։

Նրա խոսքերով, ծրագիրն իրականացվելու է երեք հարավկովկասյան երկրների կողմից համաֆինանսավորման սկզբունքով, որոնք պիտի ավելացնեն ՆԱՏՕ-ի տրամադրած գումարի 20%-ը, այսինքն՝ մոտավորապես 150 հազարական եվրո։

«Մասնավորապես, Հայաստանն  իր կողմից պիտի տրամադրի շուրջ 150 հազ. եվրո։ Եթե հայկական կողմին հաջողվի հայթհայթել այդ գումարը, դա կվկայի տվյալ նախագծում նրա շահագրգռվածության մասին»,-ասաց Գաևսկին։

Նա նշեց, որ ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ «Առաջին փուլը կտևի 2 տարի, և նախատեսում է մալուխի վարձակալում և հայկական համալսարանների ու գիտական հաստատությունների գերարագ ինտերնետով ապահովում»,-ասաց Գաևսկին, հավելելով, որ նախագծի արդյունավետ իրականացման համար Հայաստանը պետք է իր կողմից ապահովի անհրաժեշտ սարքավորումները և կազմակերպի երկու համալսարանների միջև համագործակցությունը։

Նա ընգծեց, որ մալուխի շահագործումը Հայաստանի գիտական և կրթական կառույցներին թույլ կտա արդեն 2008-ի գարնանից օգտվել գերարագ ինտերնետից, որը կունենա վայրկյանում 34 Մբիտ արագություն։

Նրա խոսքերով, երկրորդ փուլը նախատեսում է սեփական մալուխի անցկացում, ինչը կարժենա մոտավորապես 20 մլն. եվրո։ «Դա նշանակում է, որ Հայաստանին մինչ այդ անհրաժեշտ կլինի հավաքել շուրջ 3 մլն. եվրո»,-ասաց Գաևսկին։

«Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, նպատակներ և որոշումներ» խորհրդաժողովում, որը կազմակերպել էր Հայաստանի ԳԱԱ-ն ՆԱՏՕ-ի համագործակցությամբ, մասնակցել են Կովկասի երկրների ազգային հետազոտական և կրթական ցանցերի տնօրենները, փորձագետներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև հեռավոր տարածությունների վրա հեռուստահաղորդակցման ծառայություններ մատուցողներ։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։