487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն նախագահական ընտրություններին գնում է քաղաքական մեծ կապիտալով. պատգամավոր
16:54
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններին գնում է քաղաքական մեծ կապիտալով, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ քաղխորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը։

«ՀՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու է քաղաքական մեծ կապիտալով, որը կուսակցությունը կուտակել է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ հավաքելով ձայների մեծամասնությունը»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, նախագահի պաշտոնի համար սեփական թեկնածու առաջադրելու կուսակցության որոշումը միանգամայն տրամաբանական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարել են ոչ մեծ կշիռ ունեցող կուսակցությունները։
 
Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահության թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում, որի նախագահը նա է։ Փորձագետների գնահատականներով, Սերժ Սարգսյանն ունի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հավանականությունը։

ՀՀԿ-ն գրանցվել է 1991-ին։ 1990-97թթ. այն ղեկավարել է Աշոտ Նավասարդյանը։ 2000-2007թթ. կուսակցության վարչության նախագահ է դարձել կառավարության  նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ Մարգարյանի մահվանից հետո ՀՀԿ-ն ղեկավարեց Սերժ Սարգսյանը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։