480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռ. Քոչարյան. Հայաստանի տարբեր գաղափարախոսության քաղաքական ուժերը չեն կարող միավորվել միասնական թեկնածուի շուրջ
15:33
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարբեր գաղափարախոսական դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերը չեն կորղ միավորվել միասնական թեկնածուի շուրջ։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես փոքր ինչ զարմացած եմ նրանով, որ միասնական թեկնածուի հարցին հայ քաղաքական գործիչները, և մասնավորապես, իրենց քաղաքական գործիչներ անվանող մարդիկ այդպիսի մեծ նշանակություն են տալիս։ Ես պարզապես չեմ հասկանում, թե «միասնական թեկնածու» ինչ է նշանակում»,-ասաց նա։

Նախագահը հարց է բարձրացրել. միասնական թեկնածուն ինքնանպատա՞կ է, թե՞ գաղափարական միասնության և ծրագրերի համատեղելիության առկայություն, որի հմքի վրա իսկապես հնարավոր է միասնություն։

«Մենք ունեցել ենք նման տխուր փորձ «Արդարություն» դաշինքի օրինակով, երբ լիովին տարբեր մոտեցումներով մարդիկ միացան մեկ նպատակի շուրջ՝ ստանալ տեղ խորհրդարանում։ Բոլորին հայտնի է, թե ինչ տխուր վախճան ունեցավ «Արդարություն» դաշինքը»,-ընգծեց նա։

Այս կապակցությամբ Քոչարյանը նշեց, որ «նախագահական աթոռը հնարավոր չէ կիսել, իսկ կայանալիք ընտրությունների մրցանակը մեկն է, և այն կստանա միայն մեկ մարդ»։

«Ի դեպ, նոր Սահմանադրության համաձայն նախագահը մյուս մասնակիցներին անգամ պաշտոններ բաժանելու հնարավորություն չի ունենալու, նույնիսկ նրան համակրող քաղաքական ուժերին և գործիչներին, քանի որ գործադիր իշխանությունը ձևավորվում է խորհրդարանի կողմից»,-ասաց նա, հավելելով, որ Ազգային ժողովում ուժերի բաշխումն արդեն պարզ է։

Նախագահը կասկածում է, որ համատեղ կարող են աշխատել այնպիսի կուսակցություններ, որոնցից մեկի նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, իսկ մյուսներինը Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը։

«Հասկանալի չէ նաև, թե ինչ հիմքի վրա են միավորվելու ուժերը, որոնք գործում են ազատական տնտեսության կարգախոսով կամ սոցիալական և կոմունիստական կուսակցությունները»,-ասաց Քոչարյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահության թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում, որի նախագահը նա է։ Փորձագետների գնահատականներով, Սերժ Սարգսյանն ունի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հավանականությունը։

Նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմադիր Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական կուսակցության ղեկավար և ԱԼՄ մեդիա-հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Իշխող կոալիցիայի մեջ մտնող «Դաշնակցություն» կուսակցությունը նախագահի պաշտոնում երկու հավանական թեկնածուների կարգավիճակով առաջադրել է փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի թեկնածությունները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։