486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատկանում է քաղաքական և անվտանգության ռիսկերի չափազանց բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին. CRG-ի հաշվետվություն
14:26
14 Նոյեմբերի 2007

Հայաստանը պատկանում է քաղաքական և անվտանգության ռիսկերի «չափազանց բարձր» մակարդակ ունեցող երկրների շարքին։ Նման տեղեկատվություն է պարունակում Control Risks Group (CRG) բրիտանական ընկերության հրատարակած «Ռիսկի քարտեզ - 2008» հաշվետվութունը։

Ուսումնասիրությունում նշվում են անվտանգության հետ կապված պոտենցիալ ռիսկերը, ինչպես նաև քաղաքական ռիսկերը, որոնք կազդեն բիզնեսի վարման վրա՝  աշխարհի տարբեր երկրներում։ Control Risks-ի գնահատմամբ, ուսումնասիրության մեջ ընդգրկված երկրների շրջանում քաղաքական ռիսկերը եղել են միջին, բարձր կամ էքստրեմալ։

Ինչպես պարզվում է բրիտանացի փորձագետների հաշվետվությունից, Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում, քաղաքական և անվտանգության ռիսկերի մակարդակը «չափազանց բարձր է»։ Նմանօրինակ իրավիճակ է նկատվել նաև Ադրբեջանում, Վրաստանում, Ղրղստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում։ Քաղաքական բարձր ռիսկի երկիր է ճանաչվել Բելառուսի Հանրապետությունը։

Քաղաքական և անվտանգության ռիսկերի ցածր մակարդակով երկրների (որտեղ օտարերկրյա ներդրողներն ավելի վստահ կլինեն իրենց ներդրումների ապահովությանը) թվում են՝ Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Նորվեգին և Անդորրան։ Այս երկրներում քաղաքական և անվտանգության ռիսկերը գնահատվել են «չնչին»։

Բալթյան երկրներում, ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրներում, ռիսկերի մակարդակը «չափազանց ցածր» է։

Control Risks Group (CRG)-ը աշխարհում առաջատար կոնսալտինգային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացված է բիզնեսի վարման համար ռիսկերի գնահատման գործում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: