485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Բուլղարիայի հետ համագործակցության զարգացմանը
12:19
14 Նոյեմբերի 2007

Հայաստանը մեծ կարևորություն է  տալիս Բուլղարիայի հետ համագործակցության զարգացմանը, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացմանը` ինչպես ավանդական գործընկերների հետ փոխգործակցության, այնպես էլ Հայաստնի համար առաջնահերթություն հանդիսացող Եվրոպական քաղաքականության շրջանակներում:

Նա վստահություն է հայտնել, որ Բուլղարիայի վարչապետի գլխավորած պատվիրակության այս այցը կնպաստի երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Անցնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  հարցերի  քննարկմանը` կողմերը նշել են, որ  հայ-բուլղարական  հարաբերություններն  ընդհանուր առմամբ նպատակաուղղված  և դինամիկ են զարգանում:

Հայաստանի  կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  Բուլղարիան Հայաստանի համար  բարեկամ երկիր է, որը  Հայաստանի հետ  ունի պատմական, մշակութային բազմաշերտ կապեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ Եվրամիությանը Բուլղարիայի անդամակցությունից  հետո Հայաստանը` ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի  հետ միասին, աշխարհագրական  տեսակետից, Սև ծովի միջոցով դարձել է Եվրամիության հարևանը, ինչը նոր հնարավորություններ է բացում երկկողմ և բազմակողմ  համագործակցության  խորացման համար:

Ստանիշևն իր հերթին ընդգծել է, որ անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում սա Բուլղարիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Ընդ որում` բավական ներկայացուցչական պատվիրակությամբ, որում ընդգրկված են նաև ԲՀ խորհրդարանականներ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազայի զարգացման, ուղիղ օդային հաղորդակցության վերաբացման, զբոսաշրջության, մասնավորապես` Հայաստանի և այլ երկրների զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմի նույնականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով ժամանակել է Հայաստան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։