481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Բուլղարիան առաջարկում է 2008 թ.-ին Սոֆիայում անցկացնել հայ-բուլղարական գործարար համաժողով
12:00
14 Նոյեմբերի 2007

Բուլղարիան առաջարկում է 2008 թ.-ին Սոֆիայում անցկացնել հայ-բուլղարական գործարար համաժողով, երեքշաբթի հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցին՝ Բուլղարիայի վարչապետը նշել է, որ չնայած 2007 թ. անցած ամիսներին ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, բայց դրա ծավալները դեռևս գոհացուցիչ չեն, և երկուստեք մեծ ներուժ կա։ Այս համատեքստում նա առաջարկել է 2008թ. Սոֆիայում կազմակերպել համատեղ գործարար համաժողով:

Գոհունակությամբ ընդունելով  առաջարկը` վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև գործարար համաժողովի  հանգամանորեն նախապատրաստումը` նպատակահարմար համարելով մինչև համաժողովը նորաստեղծ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը` ներառելով նաև գործարար շրջանակներին,  որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն իրենք գտնեն փոխադարձ շահեր և համագործակցության եզրեր:

Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով ժամանակել է Հայաստան։

ՀՀ ԱՎԾ տվյալներով, Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բուլղարիայի հետ 2007թ. հունվար-սեպտեմբերին կազմել է $82 մլն.՝ աճելով 3,2 անգամ։ Ընդ որում Հայաստանից Բուլղարիա արտահանվել է $12,7 մլն. արժողությամբ ապրանք՝ 17,3 անգամ գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ Միաժամանակ, 2007թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով Բուլղարիայից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալն աճել է 1,6 անգամ, հասնելով $20,3 մլն., իսկ բուլղարական արտադրության ապրանքների ներմուծումն աճել է 2,3 անգամ՝ կազմելով $57,7 մլն.--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: