487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բուլղարիան կարևորում է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովների ստեղծումը
11:52
14 Նոյեմբերի 2007

Բուլղարիան կարևորում է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, երեքշաբթի հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստանիշևի խոսքերով, վերջին տարիներին գործնական սերտ կապեր են ստեղծվել Հայաստանի և Բուլղարիայի մի շարք նախարարությունների միջև։

«Սակայն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման տեսակետից կարևոր է մի շարք փաստաթղթերի, մասնավորապես, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը», - ասել է Ստանիշևը՝ ավելացնելով, որ դա դեռ սկիզբն է և, իհարկե, հիմնական անելիքներն  առջևում են:

Հայաստանի և Բուլղարիայի վարչապետերի հանդիպումների արդյունքներով՝ ստորագրվել են մի շարք երկկողմանի փաստաթղթեր։

Մասնավորապես, ՀՀ առևտրի և տնտեսական  զարգացման  նախարարի  տեղակալ Վահե Դանիելյանը և Բուլղարիայի  էկոնոմիկայի  և էներգետիկայի  նախարարի տեղակալ Յավոր Կույումջիևը համաձայնագիր են ստորագրել  «ՀՀ և ԲՀ կառավարությունների  միջև տնտեսական  և գիտատեխնիկական համագործակցության հարցերով  հայ-բուլղարական  միջկառավարական  հանձնաժողով ստեղծելու  մասին»: ՀՀ ԱԳ  նախարարի տեղակալ  Արմեն Բայբուրդյանը և ԲՀ ԱԳ նախարարի  տեղակալ  Եվգենիա Կոլդանովան ստորագրել են «ՀՀ կառավարության և ԲՀ  կառավարության  միջև անօրինական  բնակվող  անձանց  հետընդունման  մասին» համաձայնագիրը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը և ԲՀ  երիտասարդության և սպորտի  պետական գործակալության  նախագահ  Վեսելա Լեչևան համաձայնագրեր են ստորագրել  «Երիտասարդության  հարցերի բնագավառում համագործակցության մասին» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին»:

 «ՀՀ գյուղատնտեսության  նախարարության  և ԲՀ  հողագործության  և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության  բնագավառում իրականացվելիք միջոցառումների  ծրագրի» վերաբերյալ  փաստաթուղթը ստորագրել են ՀՀ  գյուղատնտեսության  նախարարի տեղակալ  Սամվել Ավետիսյանը և ԲՀ  հողագործության և պարենի  նախարարի տեղակալ  Սվետլա Բաչվարովան:

Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով ժամանակել է Հայաստան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։