484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Առանց Ղարաբաղի մասնակցության կարգավորումը չի ստացվի. Նաումկին
11:29
14 Նոյեմբերի 2007

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Դորտմուտյան կոնֆերանսի ռուս համանախագահ, Ռազմական և քաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«Ես չէի ցանկանա սկսել Մինսկի խմբի քննադատությունից։ Մեր ձևաչափը որևէ  կերպ չի փոխարինում Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացները։ Այս երկու ձևաչափերը փոխլրացնող են. եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է միջպետական դիվանագիտության հարթության վրա, ապա Դորտմուտյան կոնֆերանսը փորձում է կազմակերպել երկխոսություն՝ հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության մակարդակի վրա», - ասել է Նաումկինը «Արգումենտի և Ֆակտի վ Արմենիի» թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Բացի այդ, նրա խոսքերով, Դորտմուտյան կոնֆերանսին մասնակցում է Լեռնային Ղարաբաղը, և «մենք կարծում ենք, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչինչ չի ստացվի, քանի որ, վերջիվերջո, հակամարտում են Ադրբեջանն ու Ղարաբաղը»։

Նա նշել է, որ պետությունների մակարդակով կնքված ցանկացած համաձայնություն իրականացնում են համապատասխան երկրներում բնակվող մարդիկ, և եթե դիվանագետների մշակումները չեն արտահայտում մարդկանց կարծիքը, ապա դրանք դժվար իրականանալի են։

«Պատմութունը բազմաթիվ դեպքեր գիտի, երբ համաձայնությունները մնացել են թղթի վրա։ Նախագահների մակարդակով բանակցությունները բավական չեն, գլխավորը հասարակությունների մակարդակով ընկալումն է։ Մեր ձևաչափի նպատակը հասարակությունների երկխոսությունն է, որպեսզի երկու կողմից մարդիկ հավաքվեն մեկ սեղանի շուրջ և աստիճանաբար սովորեն ընկալել հակառակ կողմի տեսակետը», - ասել է փորձագետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։