485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը վրդովված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունից
11:07
14 Նոյեմբերի 2007

Երևանը վրդովված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իրբահիմի հայտարարությունից, որը մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ ղարաբաղյան դիմակայության մեջ առկա է կրոնական գործոնը, հայտարարել է, թե «Հայաստանը փորձում է քողարկել իր օկուպացիոն քաղաքականությունը կրոնական շղարշով»։

«Շատ դժվար է դա որակել որպես մեկնաբանություն: Զավեշտական է նաև, որ տեղական լրատվամիջոցի կողմից օրերս ստախոսության մեջ մերկացված պաշտոնյան, ով նաև կրում է դիվանագիտական կոչում, փորձ է անում դատողություններ անել հարևան պետության ղեկավարներից մեկի գնահատականների վերաբերյալ», - ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ժառանգել է ոչ միայն իր նախորդի ոճն ու մեթոդները, այլև իր ղեկավարության բարոյական կեցվածքը:

«Կարծես թե նման ոճը ավանդական է դարձել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Թերևս ավելին սպասել չէր կարելի մի երկրից, ուր քաղաքական մակարդակի է բարձրացվել ազգային փոքրամասնությունների և նրանց մշակութային ժառանգության նկատմամբ անհանդուրժողականությունն ու կույր ատելությունը: Ասվածի օրինակները բազմաթիվ են` ներառյալ պատերազմի ամենօրյա սպառնալիքները», - նշել է Կարապետյանը։

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի համար կրոնական հանդուրժողականությունը, հարևան պետությունների հետ համագործակցությունը «դատարկ խոսքեր չեն, այլ` համատեղ անցյալ, առօրյա կյանք, ամենօրյա հարաբերություններ և միասնական ապագա»։

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտարարել է, որ երբեք չի խոսել այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը կրոնական հիմք ունի կամ էլ, թե ընթանում է պայքար կրոնների միջև։

Նա նշել է, որ Los-Angeles Times թերթին տված հարցազրույցի ժամանակ ասված իր  խոսքերը սխալ են մեկնաբանվել և ներկայացվել են որպես «կրոնական պայքար»՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում։

Միաժամանակ, նա ավելացրել է, որ ղարաբաղյան պայքարում առկա է կրոնական գործոնը։ «Ես միշտ դա ասել եմ, և եթե այդ գործոնը բացակայում է, ապա ինչու՞ են ոչնչացնում մեր մշակութային կոթողները, ինչու՞ են հայ ազգին պատկանելու համար  այրել խարույկի վրա, ընդ որում՝ անցած դարի ոչ միայն սկզբում, այլև վերջում։ Անկասկած է, որ եթե ինչ-որ մեկը հայտարարում է, թե այստեղ չկա կրոնական գործոն, ապա դա նրա խնդիրն է», - ասել է Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։