486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Բուլղարիան պարտավոր են նոր ազդակ հաղորդել երկկողմ մշակութային համագործակցությանը
19:48
13 Նոյեմբերի 2007

Հայաստանը և Բուլղարիան պարտավոր են նոր ազդակ հաղորդել երկկողմ մշակութային համագործակցությանը։ Այս մասին երեքշաբթի հաղորդեց վարչապետ Սերժ Սարգսյանը` իր բուլղարացի գործընկեր Սերգեյ Ստանիշևի հետ Երևանում ունեցած մամուլի ասուլիսում։

«Այսօրվա հանդիպման շրջանակներում մենք կարևորեցինք երկկողմ տնտեսական հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ խոսեցինք մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության մասին՝ նշելով, որ դրան նոր ազդակ պետք է հաղորդենք»,-ասաց նա։

Սարգսյանը նշեց նաև, որ կողմերն առաջարկել են հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ոլորտին և 2008թ.-ին Հայաստանում անցկացնել Բուլղարիայի մշակույթի օրեր։ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ այսօրվա այցի շրջանակներում կողմերը պայմանագրեր և համաձայնագրեր են ստորագրել ագրարային հատվածում, սպորտի և երիտասարդական քաղաքականության, Հայաստանում և Բուլղարիայում ապօրինի բնակվող քաղաքացիների արտաքսման ոլորտներում, միջկառավարական միջպետական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։

Երեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական  այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության  վարչապետ Սերգեյ Ստանիշևը։

Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշևը հանդիպումներ կունենա  ՀՀ  նախագահ  Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն  Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Հայաստանում Բուլղարիայի վարչապետը  կայցելի  Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի  հուշահամալիրին, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական  կազմի և ուսանողության, իսկ Մշակութային  կապերի հայկական  միությունում` Հայ-բուլղարական բարեկամության  խմբի անդամների և բուլղարական  համայնքի  ներկայացուցիչների հետ:

Բուլղարիայի վարչապետը կլինի նաև Մատենադարանում,  Պ. Յավորովի  անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում, Երևանի Կոնյակի  գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի  Գանձարան և Մայր տաճար:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: