485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-բուլղարական տնտեսական համագործակցությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա. Սերժ Սարգսյան
19:39
13 Նոյեմբերի 2007

Հայ-բուլղարական տնտեսական համագործակցությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա։ Այս մասին երեքշաբթի հայտարարեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսում։

«Իսկապես, ապրանքաշրջանառության ծավալը, որն այսօր առկա է երկրների միջև, չափազանց փոքր է, հատկապես` առկա ներուժի համեմատ»,-ասաց նա։

Վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը մեծ ծավալով Բուլղարիայից ներմուծում է նավթամթերք, բայց կարող է ավելի շատ արտադրանք ներմուծել։ Վարչապետի կարծիքով, հայկական արտադրանքը պահանջված կլինի բուլղարական շուկայում։

«Հենց այդ պատճառով հանդիպման ընթացքում առաջարկվել է 2008թ.-ին Բուլղարիայում անցկացնել բիզնես-ֆորում, որի նախապատրաստությամբ կողմերը կզբաղվեն մոտակա ժամանակներս։ Այսօր հայ-բուլղարական ապրանքաշրջանառությունը փոքր է, բայց մեծ ներուժ ունի, հատկապես նկատի ունենալով Բուլղարիայի նավահանգիստների քանակը»,-ընգծեց Սարգսյանը։

ՀՀ ԱՎԾ տվյալներով, Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բուլղարիայի հետ 2007թ. հունվար-սեպտեմբերին կազմել է $82 մլն.՝ աճելով 3,2 անգամ։ Ընդ որում Հայաստանից Բուլղարիա արտահանվել է $12,7 մլն. արժողությամբ ապրանք՝ 17,3 անգամ գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ Միաժամանակ, 2007թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով Բուլղարիայից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալն աճել է 1,6 անգամ, հասնելով $20,3 մլն., իսկ բուլղարական արտադրության ապրանքների ներմուծումն աճել է 2,3 անգամ՝ կազմելով $57,7 մլն.։

Երեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական  այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության  վարչապետ Սերգեյ Ստանիշևը։ Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշևը հանդիպումներ կունենա  ՀՀ  նախագահ  Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն  Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։