478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. ինը ամիսների ընթացքում բանկային համակարգով Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է $727,1մլն.
18:26
13 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. առաջին 9 ամիսների ընթացքում բանկային համակարգով Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անուններով ստացվել է $727,1 մլն. ոչ կոմերցիոն բնույթի միջոցներ։ Այսպիսի  տեղեկություն է պարունակում ՀՀ կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի 2007թ. սեպտեմբերյան թողարկումը։

Տեղեկագրի համաձայն, այս ցուցանիշը 49,9%-ով գերազանցել է 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը ($484,9 մլն)։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ուղարկվել $93,9 մլն.՝ 2006թ. հունվար-սեպտեմբերի $76,8 մլն.-ի դիմաց։

Արդյունքում, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից միջոցների մաքուր ներհոսքը կազմել է $633,1 մլն.՝ 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների $408,1 մլն.-ի դիմաց՝ աճելով 55,1%-ով։

Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստան ֆիզիկական ոչ կոմերցիոն բնույթի բոլոր ներմուծումների 80,7%-ը և երկրից բոլոր հատկացումների 48,83%-ը, իսկ Հայաստան միջոցների մաքուր ներհոսքում Ռուսաստանի մասնաբաժինը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 89,4%։2006թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 74,7%, 53,2% և 80,9% ։

ՀՀ ԿԲ տվյալներով, 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անուններով ընդհանուր առմամբ ստացվել է ոչ կոմերցիոն բնույթի $900,8 մլն.՝ աճելով 38,9%-ով։

Միաժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտասահման է ուղարկվել $192,4 մլն.՝ աճելով 33,3%-ով։ Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան միջոցների մաքուր ներհոսքը կազմել է $708,4 մլն.՝ ավելանալով 40,5%-ով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: