484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանը նշում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի օրերը
18:03
13 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանը նոյեմբերի 13-14-ը նշում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի օրերը։

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, ֆակուլտետի Օրերի շրջանակներում անցկացվել է երկու գիտաժողով՝ ուսանողական և արդեն կայացած սոցիոլոգների և կոնֆլիկտոլոգների։

«Երիտասարդական գիտաժողովի ընթացքում ուսանող սոցիոլոգները և կոնֆլիկտոլոգները քննարկեցին Հայաստանի սոցիալական քաղաքականության հարցերը»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքերով, երկրորդ՝ «Հանրային բարեփոխումները և ինքնորոշման հիմնախնդիրները Հայաստանում» գիտաժողովի ժամանակ սոցիոլոգները փորձեցին պատասխան տալ հայկական հասարակության առջև ծառացած բարդ հարցերին։
 
«Գիտաժողովի հիմնական նպատակն էր՝ նպաստել, որպեզի մարդիկ հասկանան, թե ինչպես կարող են սոցիոլոգներն ազդել հասարակական զարգացման գործընթացների վրա, թե ինչպես են նրանք հասկանում ներկա հասարակական-քաղաքական զարգացումը»,- ասաց Հարությունյանը։

Բացի այդ, ընդգծեց նա, սոցիոլոգները պարտավոր են ցույց տալ, թե հասարակական-քաղաքական զարգացումների գործընթացները ինչպիսի ազդեցություն ունեն ազգի ինքնորոշման, ինչպես նաև քաղաքացիական և անհատական ինքնորոշման վրա։

«Քննադատորեն վերլուծելով դեպքերը՝ սոցիոլոգները փորձում են լուծումներ գտնել, նրանց խնդիրը հենց դա է, որ լինեն հասարակության «բուժողները» և լուծեն նրա հիմնախնդիրները»,- նշեց պրոֆեսորը։

Սակայն, ընդգծեց Հարությունյանը, այսօր սոցիոլոգների առջև ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, այդ պատճառով «փորձագետի համար լավագույն պարգևը՝ գոնե մեկ խնդրի հաջող լուծումն է»։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը հիմնադրվել է 2004թ.։ Ֆակուլտետում գործում են Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը և Սոցիոլոգիական աշխատանքների և սոցիոլոգիական տեխնոլոգիաների ամբիոնը։ Մագիստրատուրայում կա նաև կոնֆլիկտոլոգիայի բաժանմունք։

Ֆակուլտետի հիմնադիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: