486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Բաթումիում գտնվող նախկին ռուսական ռազմակայանը փոխանցվել է Վրաստանի Պաշտպանության նախարարությանը
17:52
13 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աջարիայի վարչական կենտրոն Բաթումիում երեքշաբթի ձևակերպվել է նախկին թիվ 12 ռուսական ռազմակայանը Վրաստանի պաշտպանության նախարարությանը փոխանցելու մասին փաստաթուղթը, «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նախկին ռուսական ռազմական օբյեկտի անշարժ գույքի ընդունման-հանձնման մասին փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Բաթու Կուտելիան և Անդրկովկասում ռուսական զորախմբի (ԱՌԶԽ) հրամանատար Անդրեյ Պոպովը։

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, կողմերը պայմանավորվել են բազայի ռազմական գույքի դուրսբերումն ավարտել մինչև նոյեմբերի 15-ը, ինչից հետո դրա տարածքը կհանձնվի Վրաստանի պաշտպանական գերատեսչությանը։

Մինչև նոյեմբերի վերջ Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազաների դուրսբերման գործընթացը լիովին ավարտված կլինի, հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարարը, որի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը։

«Սա պատմական օր է և այսօրվա պայմանագրի ստորագրմամբ ավարտվեց ռուսական բազաների դուրսբերումը Վրաստանից և վերջակետ դրվեց Վրաստանում ռուս զինվորականների ներկայությանը»,-հայտարարել է Կուտելիան։ Նրա խոսքերով, ռազմակայանների դուրսբերման գործընթացին հետևել են Անդրկովկասում ռուսական զորախմբի շտաբի ներկայացուցիչները, որոնք գտնվել են Բաթումիում։

Իր հերթին ԱՌԶԽ հրամանատար Պոպովը նշել է, որ Բաթումիում փաստաթղթի ստորագրմամբ, փաստորեն, ավարտվեց ռուսական ռազմակայանների և դրանց անձնակազմի դուրսբերումը, և 2006թ. մարտին Սոչիում կնքված համաձայնագիրը գործնականում իրականացված է։

«Այսօր վերջին շարասյունն է մեկնում Ռուսաստան։ Նոյեմբերի 15-ին կմեկնի ևս մեկը՝ ռազմական բեռներով վերջին շարասյունը, որը կուղևորվի Հայաստան, իսկ ռազմակայանում մինչև նոյեմբերի 30-ը կգտնվեն որոշակի քանակությամբ զինծառայողներ»,-ասաց Պոպովը։

Ըստ Սոչիի համաձայնագրի, ռուսական ռազմակայանները պետք է դուրս բերվեին մինչև 2008թ. վերջը, բայց, Պոպովի խոսքերով, «դուրսբերումն իրականացվել է արագացված տեմպերով, ինչը նշակում է, որ 2007թ. դեկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում ոչ մի ռուս զինծառայող չի մնա»։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։