478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի`տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալը կարող է օժանդակել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը. ՀՀ ԿԲ նախագահ
17:15
13 Նոյեմբերի 2007

Հայաստանի՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալը կարող է օժանդակել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը։

Այս մասին երեքշաբթի Երևանում հայտնեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Նիդեռլանդների Բանկի նախագահ Նուտ Վելլինկի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։

«Ամեն դեպքում, այդ գործընթացը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման համար»,-ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, անցած դարի 60-ականների սկզբին Սինգապուրը սկսում էր իր ֆինանսական ծրագրերի իրագործումը Մալայզիայի հետ բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում, և նրա արագ զարգացումը, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք այդ երկիրը սկսեց մատուցել ողջ տարածաշրջանում, էականորեն փոխեցին իրավիճակը, այդ թվում նաև՝ քաղաքական հարթության վրա։

«Ես կարծում եմ, որ մեր հավակնոտ ծրագրերն անպայման կազդեն քաղաքական իրավիճակի վրա և կարագացնեն քաղաքական գործիչների կողմից համապատասխան որոշումների ընդունումը»,-հայտարարեց նա։

Իր հերթին Վելլինկը բերել է Հոնկոնգի օրինակը, որը երկար ժամանակ Չինաստանի հետ բավականին լուրջ տարաձայնություններ ուներ, մինչև այն պահը, երբ սկսեց արագորեն զարգացնել սեփական ֆինանսական հատվածը։

«Կարծում եմ, որ չկարգավորված հակամարտությունների առկայությունը չի խանգարի Հայաստանի՝ որպես տարածաշրջանի ֆինանսական կենտրոնի կայացմանը»,-ընգծեց նա։

Նիդեռլանդների Բանկի նախագահ Նուտ Վելլինկը Երևան է ժամանել նոյեմբերի 11-ին՝ երկօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Վելլինկը մասնակցել է նաև Հայաստանի ԿԲ կազմակերպած «կլոր սեղանին»՝ «Հայաստանը՝ որպես անդրկովկասյան տարածաշրջանի ֆինանսական կենտրոն» թեմայով և դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար՝ «Հիմնական բազելյան սկզբունքները» թեմայով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: