486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր հայ ժողովուրդը ազգային ինքնորոշման ճգնաժամ է ապրում. սոցիոլոգ
16:42
13 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հայ ժողովուրդը ազգային ինքնորոշման ճգնաժամ է ապրում, ինչն արտացոլվում է ինչպես ընդհանրապես հասարակության, այնպես էլ առանձին անհատների վրա, կարծում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։

«Ինքնորոշման հիմնախնդիրը մեր հասարակության և մեր երկրի յուրաքանչյուր անհատի համար այսօր ամենաարդիականն է։ Այս հիմնախնդրի քննարկումը սկսվել է 19-րդ դարի վերջից, իսկ հիմա, անկախության ձեռքբերման հետ կապված, այն առավել է սրվել»,- երեքշաբթի «Հանրային բարեփոխումները և ինքնորոշման հիմնախնդիրները Հայաստանում» գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հարությունյանը։

Նրա խոսքերով, մինչև 20-րդ դարի 90-ականները հայերի ինքնորոշումը ձևավորվել է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստի ազդեցության տակ։

«Երկար ժամանակ մենք մեզ համարում էինք մեզ հետ պատահած ողբերգության անմեղ զոհերը, սովորել էինք, որ աշխարհը միշտ ձգտում է մեզ օգնել և աջակցել, մեզ համարում էինք «քրիստոնեական դարպասների պահապաններ»։ Հենց դրա վրա էր կառուցված արժեքների մեր համակարգը»,- նշեց Հարությունյանը։

Սակայն, ընդգծեց սոցիոլոգը, հայ ժողովրդի ինքնորոշումը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում՝ սկսած 90-ական թվականներից՝ Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարում հաղթանակելու հետ մեկտեղ։

Դրանով հանդերձ, ընդգծեց նա, հայ հասարակությունը դադարում է իրեն համարել «1915թ. իրադարձությունների դժբախտ զոհ»։ «Այսպիսով՝ մեր ինքնորոշումը ճեղքվածք է ստացել»,- կարծում է սոցիոլոգը։

Միաժամանակ Հարությունյանն ընդգծեց, որ մեր ժողովրդի համար մեծ հարված էր 1996թ. դեպքը, երբ իշխանություններն ուժ կիրառեցին խաղաղ բնակիչների դեմ։ «Այդ պահից սկսած իշխանությունը և ժողովուրդը դադարեցին լինել մեկ ամբողջություն»,- նշեց սոցիոլոգը։

Նախագահական ընտրություններից հետո դրա արդյունքերից դժգոհ ընդդիմությունը կազմակերպեց բողոքի ցույց, որն ավարտվեց խորհրդարանի գրոհով։ Երևանի փողոցներ դուրս բերվեցին տանկեր։ Շուտով ցույցը ճնշվեց իշխանությունների կողմից։

Ինչպես ենթադրում է սոցիոլոգը, հայերի ինքնորոշման հիմնախնդրի խորացմանը նպաստում է նաև ժամանակակից տնտեսական և քաղաքական իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումը։

«Իրադրությունն այնպես զարգացավ, որ Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների պատմամշակութային արժեքները մնում են նույնը, այն դեպքում, երբ երկու երկրների քաղաքական ինքնորոշումը միանգամայն տարբեր է։ Հայաստանը համարվում է մի պետություն, ԼՂՀ-ն՝ բոլորովին այլ»,- ասաց Հարությունյանը։

Նա մեր երկրի պատմության ներկա ժամանակաշրջանը բնութագրեց որպես Հայաստանի ինքնորոշման նոր ուղիների որոնման փուլ։

«Մեր հասարակությունը չի կարող ինքնորոշվել, քանի որ մենք չենք ապրում ոչ ավտորիտարիզմի, ոչ էլ տոտալիտարիզմի պայմաններում, ոչ խաղաղ, ոչ էլ պատերազմական իրավիճակում։  «Ո՞վ եմ ես» և «Ո՞վ ենք մենք» հարցերը երբեք այսքան սուր չեն եղել մեր երկրում»,- կարծում է սոցոիլոգը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որն ապրում է նման ճգնաժամ։ «Բոլոր անկախ հանրապետություններն էլ վաղ թե ուշ ենթարկվում են դրան։ Լատինական Ամերիկան, օրինակ, կարողացավ ինքնորոշվել միայն  20-րդ դարի վերջին»,- փաստեց Հարությունյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։