481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺԿ-ն կաջակցի ժողովրդավարական գաղափարներ ունեցող թեկնածուին. կուսակցության առաջնորդ
14:40
13 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) ՀՀ նախագահական ընտրություններում աջակցելու է այն թեկնածուին, որը երկիրը կտանի դեպի իսկական ժողովրդավարություն։

«Ելնելով երկրում տիրող ներկա իրավիճակից՝ մեր կուսակցությունը որոշել է չառաջադրել իր թեկնածուին, այլ աջակցել այն թեկնածուին, որը կղեկավարվի ազգային գաղափարախոսությամբ, և երկրին կառաջնորդի դեպի իսկական ժողովրդավարություն»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը։

Նրա գնահատականով, այսօր հիմնական պայքարն ընթանում է երկրի ներկայիս և նախկին իշխանությունների միջև։ Շ. Քոչարյանը նշեց, որ նախկին իշխանության վերադարձը կնշանակի դոփել նույն տեղում, իսկ ներկայիս իշխանությունների մնալը սպառնում է տոտալիտար ռեժիմով։ «Իմ կարծիքով, ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունները չեն բերի դրական արդյունքների»,- ասաց նա։

ԱԺԿ առաջնորդի կարծիքով, նախագահական ընտրություններին անհրաժեշտ է ապահովել «միասնական թեկնածուի» առկայությունը, քանի որ միայն դա կարող է ելք լինել ստեղծված իրավիճակից։

«Նախկին իշխանություններն ի վիճակի չեն ժողովրդավարական պետություն ստեղծել, ինչը, մեր կարծիքով, պետք է լինի Հայաստանի ապագա նախագահի հիմնական առաջադրանքը»,- ընդգծեց Շ.Քոչարյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարել։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: