486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պոչամբարների վիճակը համապատասխանում է բնապահպանական պահանջների դրույթներին. նախարար
19:37
12 Նոյեմբերի 2007

Հայաստանի պոչամբարների վիճակը համապատասխանում է բնապահպանական պահանջների դրույթներին, չնայած որոշակի խնդիրների առկայությանը։

«Այսօր Հայաստանում գործում են 15 պոչամբար, որոնք գտնվում են բավականին լավ վիճակում»,-երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Նրա խոսքերով, առավել մեծ մտահգություն է առաջացնում Գեղանուշի պոչամբարը, որը գտնվում է Կապան քաղաքում։

«Այդ պոչամբարը հիմա մինչև վերջ լցված է։ Վերջերս տեղի ունեցած ստուգման ժամանակ համապատասխան գերատեսչություններին անհրաժեշտ հրահանգներ են տրվել»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում լուծել առկա խնդիրները նոր պոչամբարի կառուցման միջոցով։

«Գլխավոր պահանջը պիտի լինի շահագրգիռ անձանց համապատասխան վերաբերմունքը պոչամբարների նկատմամբ»,-ընգծեց Հարությունյանը, հավելելով, որ օգտագործման կանոնների խախտման դեպքում նախատեսված են պատժամիջոցներ։

Նախարարը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ բնապահպանական ոլորտում և իրականացնել մի շարք բնապահպանական ծրագրեր։

Հայաստանում գործում են 15 պոչամբար, որոնցից առավել խոշորները Լոռու, Սյունիքի և Արարատի մարզերում են։

Պոչամբարը հատուկ շինությունների և սարքավորումների համակարգ է, որը նախատեսված է ռադիոակտիվ, թունավոր և այլ հանքանյութերի հարստացման թափոնների պահպանման կամ թաղման համար, որոնք կոչվում են պոչեր։ Լեռնա-հարստացման կոմբինատներում հանքից ստանում են անհրաժեշտ նյութը, իսկ մշակման թափոնները տեղափոխում են պոչամբար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: