486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մի խումբ քաղաքապետեր և թաղապետեր պարգևատրվել են մեդալներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների 11-ամյակի կապակցությամբ
19:29
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների 11-ամյակի կապակցությամբ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի մի խումբ քաղաքապետերի և թաղապետերի պարգևատրել է հուշամեդալներով՝ այս համակարգի կայացման գործում ունեցած ավանդի համար։

«Պետությունը չափազանց կարևորում է տեղական ինքնակառավարման ինտիտուտի գործունեությունը։ Եթե համայնքը խնդիրներ չունենա, ապա կնվազեն նաև կառավարության հոգսերը»,- «Նովոստի-Արմենիային» Աբրահամյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի վարչական միավորների արդիական հիմնախնդիրները լուծելու և դրանք զարգացնելու նպատակով վերջին տարիներին  կառավարությունը հաճախ է մեկնում մարզեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով ենթակառույցների զարգացմանը։

Տեղական կառավարման համակարգում ներդրումներ կատարելու և դրա կայացման գործում Աբրահամյանն ընդգծել է ոչ միայն նախագահի, վարչապետի և կառավարության դերի կարևորությունը, այլև՝ տարածքային կառավարման մարմինների։

«Հանրապետությունում իրականացվող ապակենտրոնացման քաղաքականությունը արտահայտվում է նաև համայնքապետերին մի շարք լիազորությունների փոխանցման մեջ»,- նշել է փոխվարչապետը։

Աբրահամյանը նշել է, որ այս քաղաքականությունը իրագործվում է համայնքների կայացման հետ զուգընթաց, քանի որ չձևավորված վարչական միավորներին լիազորություններ տրամադրելը ավելի շուտ կհանգեցնի բացասական հետևանքների։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։