478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակում պակասում է ծառայությունից խուսափողների և արտակարգ իրավիճակների թիվը-ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ
19:26
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայկական բանակում պակասում է ծառայությունից խուսափողների և արտակարգ իրավիճակների թիվը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Թվեր չեմ նշի, բայց բանակի անձնակազմի համեմատությամբ, ծառայությունից խուսափողների թիվն աննշան է և ակնհայտ է նվազման դինամիկան»,-ասաց Օհանյանը։

Նա նշեց նաև, որ հայկական բանակում նվազում է նաև արտակարգ իրավիճակների քանակը, ինչը պայմանավորված է զինվորների և հրամանատարների շրջանում արհեստավարժության աճի հետ։

Խոսելով այս օրերին զինված ուժերում իրականացվող զորակոչի մասին՝ նա հայտարարեց, որ զորակոչը, ինչպես և նախորդ տարիներին, ընթանում է ըստ ծրագրի։

Նրա խոսքերով, ներկայիս զորակոչի առանձնահատկությունն այն է, որ հիմա մեծ ուշադրություն է դարձվում զորակոչվողների բժշկական հետազոտմանը և զորակոչի ընթացքում արդարության սկզբունքի պահպանմանը։

Մասնավորապես, ինչպես նշեց Օհանյանը, ներկայիս զորակոչի ժամանակ ավելի լայն ծավալով կկիրառվեն առավել տարածված հիվանդություներից պատվաստումները։

Օհանյանը հայտարարեց նաև, որ Զինված ուժերի ղեկավարությունը ամեն տարի վերլուծում է զորակոչի հետ կապված իրավիճակը, և նկատի ունենալով ծնելիության հետ կապված բարդությունները, սկսվել է բանակի համալրումը խառը սկզբունքով, ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային ծառայողներով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։