486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Հայաստանում ԱԺ փոխխոսնակ կին է ընտրվել
17:42
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջին անգամ կինը դարձել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» խորհրդարանական թղթակիցը, ձայների մեծամասնությամբ փոխոսնակ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արևիկ Պետրոսյանը։ Նրա թեկնածության համար քվեարկել է 79 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

Միաժամանակ, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի թեկնածության օգտին քվեարկել է 13 պատգամավոր, իսկ «դեմ»՝ 79-ը։ Մնացած ութ քվեաթերթիկները համարվել են անվավեր։

ՀՀ ԱԺ փոխոսնակի պաշտոնին ներկայացված էին Արևիկ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստանի» անդամ,մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) և Անահիտ Բախշյանը (ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ, 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի)։

Փոխոսնակի պաշտոնը թափուր է մնացել 2007թ. նոյեմբերի 5-ից, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող ՀՀ ԱԺ փոխոսնակ Իշխան Զաքարյանը ընտրվել էր Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։