482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ փոխոսնակի պաշտոնի թեկնածու Հրանուշ Հակոբյանը ինքնաբացարկ է տվել
16:12
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխոսնակի թեկնածու , գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ինքնաբացարկ է տվել՝ ետ վերցնելով խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրված իր թեկնածությունը։

Երկուշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, պատգամավորը հայտարարեց, որ իր թեկնածության առաջադրումը նրա համար շատ անսպասելի էր։ «Ես շնորհակալ եմ իմ գործընկեր Հեղինե Բիշարյանին, որի հետ աշխատում եմ արդեն հինգ տարի, այս նախաձեռնության համար, առավել ևս, որ նա ներկայացնում է ընդդիմադիր քաղաքական ուժ («Օրինաց երկիր» խմբակցություն. ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»), - ասաց Հակոբյանը։

Գիտության հարցերով հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ բոլոր 12 կին-պատգամավորներն էլ կարող են զբաղեցնել փոխխոսնակի պաշտոնը, քանի որ տիրապետում են անհրաժեշտ գիտելիքներին և փորձառությանը։

Միաժամանակ, Հակոբյանը ավելացրեց, որ հարգում է խորհրդարանական մեծամասնաւոյթան որոշումը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իրավունքները, որն էլ, կոալիցիոն հուշագրի համաձայն, պետք է ամրապնդի փոխոսնակի պաշտոնը։

«Հաշվի առնելով, որ Բարգավաճ Հայաստանն առաջադրել է Արևիկ Պետրոսյանի թեկնածությունը, ընդունում եմ այս որոշումը և ինքնաբացարկ եմ հայտարարում»,- ասաց Հակոբյանը։

Այսպիսով, ՀՀ ԱԺ փոխոսնակի պաշտոնին ներկայումս հավակնում են Արևիկ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստանի» անդամ,մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) և Անահիտ Բախշյանը (ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ, 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի)։

Փոխոսնակի պաշտոնը թափուր է մնացել 2007թ. նոյեմբերի 5-ից, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող ՀՀ ԱԺ փոխոսնակ Իշխան Զաքարյանը ընտրվել էր Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: