484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-լիտվական ռազմական համագործակցության համար կան բոլոր նախադրյալները. ՀՀ պաշտպանության նախարար
15:32
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-լիտվական ռազմական համագործակցության հաջող զարգացման համար կան բոլոր նախադրյալները։ Այս մասին երկուշաբթի Երևանում  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ լիտվացի գործընկերոջ հետ այսօր տեղի ունեցած բանակցություններում քննարկվել են խաղաղապահության, ռազմական օրենսդրության և բարեփոխումների ոլորտների առնչվող հարցեր։

Հարությունյանը նշեց, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ռազմական կրթության ոլորտին առնչվող համաձայնագիր կա, ըստ որի Հայաստանի զինծառայողները կարող են ուսուցում ստանալ Լիտվայի ռազմական ակադեմիայում։

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն հայտնեց, որ Լիտվան, հանդիսաանլով եվրոպական հանրության լիիրավ անդամը, և Հայաստանը, որը ձգտում է նույն նպատակին, կօգտագործեն երկկողմանի ռազմական համագործակցության ոլորտում ունեցած ներուժը՝ ընդհանուր եվրոպական անվտանգության և կայունության մթնոլորտն ամրապնդելու նպատակներով։

«Մենք պետական մակարդակով ենք ամրապնդում և որակապես նոր աստիճանի ենք բարձրացնում հայ և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությունը»,- ասաց նա։

Իր հերթին, Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին գործնական համագործակցության համար, ասելով, որ այս ամառ հայ զինծառայողները Լիտվայում մասնակցեցին «Սաթե հույս» զինավարժություններին և իրենց ցույց տվեցին որպես արհեստավարժներ։ «Հաջորդ տարվա ռազմական համագործակցության պլանը ստորագրելով՝ մենք շարունակում ենք մեր երկու երկրների համար խիստ կարևոր փոխգործակցությունը, առավել ևս, որ մեր պետությունները և ազգերը շատ բաներով նման են իրար»,- ասաց նա։

Օլեկասի խոսքով, Լիտվան համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաև Հայաստանի տարածքում լիտվացի զինծառայողների վերապատրաստման համար՝ խաղաղապահական գործողություններից առաջ, քանի որ Հայաստանի լեռնային պայմանները շատ հարմար են։

Նա նաև հնարավոր համարեց փորձագետների և զինվորականների մակարդակով արդյունավեր համագործակցության շարունակությունը։

Նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը։ Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: