484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Լիտվան ստորագրել են 2008թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանը
14:52
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը երկուշաբթի Երևանում ստորագրեցին երկու երկրների 2008թ. ռազմական համագործակցության պլանը: «Այս պլանը կարևոր է պլանային հիմքի վրա ռազմական համագործակցության զարգացման համար և թույլ կտա իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

Նրա խոսքերով, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի պաշտոնական այցը Հայաստան անցյալ տարի ՀՀ պաշտպանության նախարարի Լիտվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է։ «Դա վկայում է այն մասին, որ պաշտպանության ոլորտում պատվիրակությունների բարձր մակարդակով փոխադարձ այցերը ավանդույթ են դառնում, և այս փաստը իր դրական ազդեցություն է ունենում մեր երկու պետությունների երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման վրա»,- ասաց նա։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց իր լիտվացի գործընկերոջ հետ բանակցությունները՝ դրանք անվանելով «արդյունավետ և բովանդակալից»։ «Քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- ասաց նախարարը։

Նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ։

Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը և նրա ղեկավարած պատվիրակության անդամները կայցելեն նաև ՀՀ ազգային պատկերասրահ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Մատենադարան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։