486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության իրագործմանը նվիրված միջազգային համաժողով
14:20
12 Նոյեմբերի 2007

Երկուշաբթի Երևանում բացվել է «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության» (OPCAT) իրագործման արդյունաետ փորձը» միջազգային համաժողովը։

Ելույթ ունենալով համաժողովին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ Հայաստանը վավերացրել է Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և 2007 թ. սեպտեմբերից այն գործանականորեն ուժի մեջ է մտել։

«Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել Արձանագրության իրագործման գործուն մեխանիզմներ, ինչի կապակցությամբ համաժողովի ընթացքում մենք մտադիր ենք մշակել իշխանություններին ուղղված առաջարկություն՝ արձանագրության հիմնական կետերի իրագործման արդյունավետության բարձրացման մասին», - ասաց Իշխանյանը։

Բաց հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ-OSIAF) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր հերթին նշեց, որ հասարակական կազմակերպությունները կարևորում են Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության իրագործումը, քանի որ այն քրեակատարողական ինստիտուտների և  իրավական բնագավառի բարեփոխումների ոլորտում Հայաստանի կառավարության հետ համագործակցության ծրագրի կարևոր բաղկացուցիչն է։

«Մենք հուսով ենք, որ կառավարությունը կանցնի օրենքների գործնական կիրառմանը և կխթանի երկրում խոշտանգումների դադարեցմանն ուղղված գործուն միջոցների իրագործումը», - ասաց Մինասյանը։

Մինչև նոյեմբերի 13-ն ընթանալիք միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի իրավական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն OPCAT-ի իրագործումը ազգային մակարդակի վրա։

2002 թ. դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը ոտնահարող վարվելակերպի կամ պատիժների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 22-ին։

Արձանագրությունը նախատեսում է անկախ փորձագետների կողմից ազատազրկման վայրեր մշտական այցերի համակարգի ստեղծում՝ խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ դրսևորումները կանխելու նպատակով։

Արձանագրությունը նախատեսում է միջազգային նոր մարմնի գործունեություն (Խոշտանգումների կանխման ՄԱԿ-ի ենթահանձնաժողով)։ Ըստ արձանագրության նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր մասնակից-պետություն իր վրա պարտավորություն է վերցնում՝ ստեղծել կամ նշանակել կանխարգելման ազգային իր սեփական լրացուցիչ մեխանիզմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։