478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, խնդիրներ և լուծումներ» համաժողովը
13:32
12 Նոյեմբերի 2007

Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, խնդիրներ և լուծումներ» ցանցային համաժողովը։ Ինչպես երկուշաբթի Երևանում համաժողովի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, միջոցառումը նվիրված է Հայաստանում գիտական և կրթական տեղեկատվական ցանցերի զարգացման խնդիրերին և հեռանկարներին։ 

«Երկրում ՆԱՏՕ-ի ջանքերով հիմնադրված և գործող «Վիրտուալ մետաքսե ճանապարհ» ծրագրի շնորհիվ Հայաստանի գիտական և կրթական կառույցները հնարավորություն ունեն օգտագործել լիարժեք Ինտերնետ-կապ և միանալ  միջազգային տեղեկատվական ցանցին», - ասաց նա։

ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի խոսքերով, դժվար է գերագնահատել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դերն ու տնտեսական պահանջվածությունը՝ գիտական հենքի վրա հիմնվող և գիտականորեն զարգացող հասարակության համար։

«Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ապահովել երկրի գործունեությունը, ինչպես նաև նրա զարգացումը և բազմակողմանի ու բազմապլան կապերը համաշխարհային հանրության հետ՝ առանց տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման», - կարծում է նա։

Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը գիտության և տեխնիկայի զարգացման առաջատար ուղղություններից է։

«Այս հարցը Հայաստանի և միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոմության և ՆԱՏՕ- հետ համագործակցության հիմնական տարրերից մեկն է,», - ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ ԱԳՆ-ն մեծ կարևորություն է տալիս համաժողովին՝ հետագա համագործակցության խորացման և ընդլայնման տեսակետից։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ցանցերի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յացեկ Գաևսկին (Jacek Gajewski) իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը կարող է հպարտանալ տեղեկատվական հասարակության զարգացման ձեռք բերված մակարդակով։

«ՆԱՏՕ-ն, բազմաթիվ եվրոպական երկրներում իր գործունեության օրինակով, պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ակադեմիական տեղեկատվական ցանցերի ստեղծման գործում, ինչը կնպաստի եվրոպական կառույցներին Հայաստանի ավելի արդյունավետ ինտեգրմանը», - ընդգծեց նա։

Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկած «Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, խնդիրներ և լուծումներ» երկօրյա համաժողովին, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ-ն՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ, կմասնակցեն Կովկասյան երկրների հետազոտական և կրթական ազգային ցանցերի տնօրենները, փորձագետներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև հեռավոր տարածություններ հեռահաղորդակցական  ծառայություններ մատակարարողները։

«Վիրտուալ մետաքսե ճանապարհ» ՆԱՏՕ-ի ծրագրի կենտրոնը Հայաստանում բացվել է 2004 թ. ամռանը։ Նախագծի նպատակն է՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի գիտական հաստատությունները և լաբորատորիաներն ապահովել արագ ինտերնետ կապով։ «Վիրտուալ մետաքսե ճանապարհի» երկրներին հատկացվել է ավելի քան 3,5 միլիոն դոլար՝ արբանյակային ալեհավաքներ և այլ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև թրաֆիկի ծախսերը հոգալու համար։ Հայաստանում ծրագրի իրագործումն իրականացնում է ARENA հիմնադրամը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: