481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը կոչ է անում ամրապնդել պետականությունը և պատրաստ լինել դիմակայելու մարտահրավերներին
13:08
12 Նոյեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրվեց երկրի նախագահի պաշտոնում՝ շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել հայկական պետականությունը և պատրաստ լինել դիմակայելու երկրի առջև ծառացած մարտահրավերներն։

Նրա խոսքերով, ժամանակակից աշխարհը լի է լրջագույն մարտահրավերներով.

աշխարհաքաղաքական հարթույթում ձևավորվում են նոր կենտրոններ,

խարխլվում է ռազմական հավասարակշռվածությունը, տարածվում են ահաբեկչական շարժումները, տնտեսական մրցակցությունը սաստկանում է,

հարուստ և աղքատ երկրների միջև ճեղքվածքը շարունակում է խորանալ:

«Համաշխարհային քաղաքական, ռազմական ու տնտեսական անհամամասնությունները, բնական ռեսուրսների համար խորացող պայքարը կարող են մեզ համար շատ ավելի ցավոտ հետևանքներ ունենալ, եթե մենք պատրաստ չլինենք իրադարձությունների` վատագույն սցենարներով ծավալմանը»,- ասել է Սարգսյանը՝ ՀՀԿ համագումարի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ համաշխարհային շուկաներում վառելիքի և սննդամթերքի գների աճը բացասական հետևանքներ են արդեն ունեցել բազմաթիվ հայ ընտանիքների համար:

«Մենք ապրում ենք բազմաթիվ հակասություններով և վտանգներով լի տարածաշրջանում: Գրեթե բոլոր հարևան պետություններում առկա են մեզ մտահոգող իրադարձությունների պարբերական զարգացումներ. չկարգավորված ազգամիջյան և քաղաքական խնդիրները Վրաստանում, ամերիկաիրանյան լարված հարաբերությունները, Թուրքիայի ռազմատենչ տրամադրությունները և պահվածքը,

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգումը մեզանից պահանջում են լրացուցիչ ջանքեր և ռեսուրսներ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքերով, անցած 15 տարիների ընթացքում Հայաստանին հաջողվեց կառուցել ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված անկախ պետականություն:

«Այսօրվա խնդիրն է պետականության ամրապնդումը, արդարության, համերաշխության և օրինականության մթնոլորտի ձևավորումը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքերով, անցնելով դժվարությունների և փորձությունների միջով՝ «մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր հաջողությունների միակ գրավականը մեր ժողովուրդն է»:

Նա նշեց, որ հետագա զարգացման հիմքը ուժեղ պետությունն է, որը համայն հայությանն է և ուժեղ աշխարհասփյուռ հայությունը, որի Մայր հայրենիքը Հայաստանն է:

«Մարտահրավերներին պատասխանելու մեր գլխավոր հնարավորությունը համայն հայության ներուժն է: Հանրապետության ապագա նախագահը պետք է իր ջանքերն ուղղի արդիականացված տնտեսական, գիտական, մշակութային և քաղաքական համագործակցության կենտրոնների ձևավորմանը, որոնք կբացահայտեն և կիրացնեն վերոնշյալ ներուժը»,- նշել է Սարգսյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: