480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ է ընտրվել Սերժ Սարգսյանը
11:54
12 Նոյեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ՝ շաբաթ օրը Երևանում տեղի ունեցած ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ։

Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հրաչյա Մուրադյանը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցած համագումարի 648 պատվիրակներից Սարգսյանի օգտին է քվեարկել 641 մարդ, յոթ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ «դեմ» ձայների բացակայության պաճառով։

Համագումարի ժամանակ ընտրվել է նաև ՀՀԿ՝ 100 հոգուց բաղկացած խորհուրդը և կուսակցության 13 մարդուց բաղկացած Գործադիր մարմինը, միաժամանակ պարզեցվել է ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը։

Ընթացիկ տարվա մարտ ամսին նախկին վարչապետ և ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ՀՀԿ առաջնորդի պարտականությունները կատարում էր կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը Երևանում տեղի ունեցած ՀՀԿ համագումարը, որին մասնակցել է շուրջ 650 պատվիրակ, այդ թվում նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաև ՀՀԿ-ի հետ համագործակցող այլ քաղաքական ուժերի հրավիրված ներկայացուցիչներ։

Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց, որոնց թվում էր կուսակցության առաջնորդի և 2008 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուի ընտրությունը, կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարցը։

ՀՀԿ-ն գրանցվել է 1991-ին։ 1990-97թթ. այն ղեկավարել է Աշոտ Նավասարդյանը։ 2000-2007թթ. կուսակցության վարչության նախագահ է դարձել կառավարության  նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։

2007-ի մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում ձևավորված չորրորդ գումարման խորհրդարանում, ՀՀԿ-ն, հավաքելով ձայների մեծամասնությունը, 131 տեղանոց խորհրդարանում ստացել է 64 մանդատ։ Երկրի կառավարությունում կուսակցությունը ներկայացված է վարչապետ Սերժ Սարգսյանով և հինգ նախարարներով։

ՀՀԿ-ն  Հայաստանի իշխանական կոալիցիայի անդամ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին, որոնց հետ համագործակցում է ՀՅԴ-ն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։