480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում ծրագրվում է տեղադրել Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
11:34
12 Նոյեմբերի 2007

Հայտնի Լիպեցկցի նկարիչ, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Նիկոլայ Ռոգատնևը, որը վերջերս ստեղծել էր Հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի տասներկուերորդ տարելիցին նվիրված «Սգո և Հիշատակի» հուշարձանի մանրակերտը, օրերս ավարտել է ևս մեկ նախագիծ, որն այս անգամ նվիրված է 1915-1923 թթ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթից, նկարիչը մանրակերտում մարմնավորել է հայկական հիմնական խորհրդանիշերը՝ Արարատ լեռան գագաթին գտնվող խաչի առջև խոնարհված սգացող և աղոթող մորը (Մայր-Հայաստան)։

Մոր հանդերձանքը՝ ծածանվելով քամուց, վեր է բարձրանում և իր ուրվագծով ստեղծում Արարատի պատկերը, սակայն արդեն երկնքում գտնվող հոգևոր Արարատնի պատկերը։ Նկարչի խոսքերով, վատ չէր լինի նման հուշարձան տեղադրել ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում՝ որպես հիշատակում այն բանի, որ ցեղասպանությունն և ֆաշիզմը էլ երբեք չպետք է կրկնվեն։

Լիպեցկցի լրագրող, Ռուսաստանի լրագրողների միության անդամ Վալենտին Բայուկանսկու խոսքերով, որը Նիկոլայ Ռագոտնևի գաղափարակիցն է, այս հուշարձանը ծրագրվում է տեղադրել Ռուսաստանում։

«Մենք չպետք է մոռանանք եղբայրական հայ ժողովրդի սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով զոհվել է երկու միլիոն մարդ։ Կարծում եմ, որ  դեռևս 1995 թ.-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած Ռուսաստանում պետք է լինի այդ ահավոր իրադարձությունների զոհերին նվիրված հուշարձան», - նշել է Բայուկանսկին։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Ռուսաստանը ՌԴ Պետդումայի Հայտարարություններում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտել է երկու անգամ՝ 1995 թ. ապրիլի 14-ին և 2005 թ. ապրիլի 22-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: