486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ձևավորվել է քաղաքական նոր իրավիճակ
10:59
12 Նոյեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրվեց երկրի նախագահի պաշտոնում՝ շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, հայտարարել է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ձևավորվել է քաղաքական նոր իրավիճակ։

Սարգսյանի խոսքերով, փոխվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կարգավիճակը, որի առաջնորդ նա ընտրվեց շաբաթ օրը։

«Խորհրդարանում այլևս մենք ունենք մեծամասնություն, և սա առաջին հերթին ՀՀԿ-ի պատասխանատվությունն է մեր ժողովրդի և պետության ապագայի առջև և վկայում է այն մասին, որ մեր կուսակցության նախընտրական ծրագիրը հավանության է արժանացել ժողովրդի կողմից», - ասել է Հայաստանի վարչապետը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ։

Նրա խոսքերով, առաջ քաշված նպատակներին և խնդիրներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել քաղաքական և տնտեսական կայունություն և կանխատեսելիություն։

Նա նշել է, որ 2008 թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունները ստեղծում են այնպիսի հնարավորություններ գալիք 5 տարիների համար, ինչը ենթադրում է՝ ամբողջական պատասխանատվության ստանձնում, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներդաշնակ համագործակցության ապահովում, քաղաքական անիմաստ հակամարտություններից խուսափում, բեկումնային և հավակնոտ ծրագրերի իրականացման պատմական հնարավորություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: