484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կանանց շուրջ մեկ քառորդը ընտանիքներում ենթարկվում է ֆիզիկական բռնության. հարցում
19:50
09 Նոյեմբերի 2007

«Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրավիճակը» սոցհարցման մասնակիցների 25%-ը խոստովանել է, որ ընտանիքներում ենթարկվել է ծանր ֆիզիկական ծեծի։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թուրփանջյանի հասարակական հետազոտռությունների կենտրոնի ներկայացուցիչ Անի Դալլաքյանի խոսքերով, հարցմանը մասնակցել է 1006 կին, որոնցից 281-ը ենթարկվել են ծեծի ամուսնու, իսկ երբեմն նաև սկեսուրի կողմից։

«Հարցումն անցկացվել է 18-ից 75 տարեկան զուգընկեր ունեցող ամուսնացած կանանց և աղջիկների ընտանիքներում։ Ընդ որում, հարցվողների 3%-ը հրաժարվել է որևէ տեղեկություն տալ այն բանի պատճառով, որ դա կարող է դուր չգալ նրանց ամուսիններին»,-ասաց Դալլաքյանն ուրբաթ սոցհարցման արդյունքների քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ հարցման հիմնական նպատակն է ստույգ տեղեկություններ ստանալ Հայաստանում առկա իրավիճակի մասին, օժանդակել մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանության մասին օրինագծի մշակմանը, հասարակությանը տեղեկացնելը՝ կանխելու համար բռնությունը հայ ընտանիքներում։

«Հարցված կանանց 61%-ը կարծում է, որ պետք է անվերապահորեն ենթարկվել ամուսնուն, անգամ եթե կինը չի ուզում նրա հետ համաձայնել։ Հարցվածների միայն 39%-ն է ասել, որ կինն ունի իր համար ընկերներ ընտրելու իրավունք»,-ասաց Դանիելյանը։

Նա հավելեց, որ հարցման մասնակիցների 88%-ը կարծում է, որ ընտանեկան բռնության հետ կապված հարցերը պետք է տանը լուծել, այլ ոչ թե դիմել ոստիկանություն, իսկ 64%-ը այս հարցում հասարակական խնդիր են տեսնում, որը պետք է լուծվի կառավարության և հասարակության կողմից։

«Հարցվածների 22%-ը նորմալ է համարում, երբ ամուսինը նրանց արգելում է աշխատել, այդպիսով կարելի է հետևություն անել, որ Հայաստանի կանանց պատկերացումները ընտանիքում բռնության վերաբերյալ շատ իմաստներով չեն համապատասխանում աշխարհի կանանց պատկերացումներին»,-ընգծեց Դալլաքյանը։

Նա հավելեց նաև, որ հարցված կանանց 80%-ի մոտ ընտանեկան բռնությունը առաջացնում է բարկություն, իսկ 48%-ի մոտ՝ ինքնագնահատման նվազում, 47%-ի համար դրանք դեպրեսիայի պատճառ են դառնում, 46%-ի մոտ առաջացնում են ամոթի, իսկ 42%-ի մոտ վախի զգացում։ Բացի այդ կանանց 40%-ի համար ընտանիքում բռնության դեպքերն անքնություն են առաջացնում, իսկ 33%-ի մոտ՝ վախ սեփական երեխաների համար։

«Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրավիճակը» սոցհարցումն իրականացվել է 2007-ի մայիս-հունիս ամիսներին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թուրփանջյանի հասարակական հետազոտռությունների կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կենտրոն։

Հարցումն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի,  Բաց հասարակության ինստիտուտ- հիմնադրամի հայկական բաժանմունքի և Կաթոլիկ օգնության հայկական բաժանմունքի  օժանդակությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: