487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի 18 մանկատներում և հատուկ դպրոցներում ցուցադրվելու են տիկնիկային ներկայացումներ
19:29
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է թատերական տիկնիկային ներկայացումների ցուցադրություն Երևանի 18 մանկատների և հատուկ դպրոցների աշակերտների համար։

Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց Ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը, միջոցառումը մեկնարկելու է մոտակա երկուշաբթի և նվիրված է Երիտասարդության համերաշխության օրվան (նոյեմբերի 10) և Ուսանողի միջազգային օրվան (նոյեմբերի 17)։

«Այդ ներկայացումների միջոցով մենք ուզում ենք երեխաներին ներկայացնել մարդու իրավունքների, երեխաների իրավունքների վերաբերյալ հիմնական գիտելիքները՝ դրանով իսկ բարձրացնելով այս հարցում նրանց տեղեկացվածության մակարդակը»,-նշեց Ասոցիացիայի ղեկավարը։

Ասատրյանի խոսքերով, ծրագիրն իրագործվում է Ասոցիացիայի միջոցներով, այդ պատճառով էլ միջոցառման աշխարհագրությունը սահմանափակվում է մայրաքաղաքի տարածքով։

Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում Ասոցիացիային կհաջողվի այս ծրագիրն իրականացնել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ մարզերում ևս։

Լրագրողների հետ հանդիպմանը Ասոցիացիայի աշխատողները՝ «Երիտասարդության թատրոն» խմբի անդամները ներկայացրին «Իմաստուն պառավը» տիկնիկային ներկայացումից ոչ մեծ հատված։

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հիմնադրվել է 2004-ին, հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային կյանքում և Հ այլ ոլորտներում երիտասարդ կանանց դերը մեծացնելու նպատակով։

2005-ին Ասոցիացաին Երիտասարդ կենտրոնների ցանց բացեց։ Ներկայումս հանրապետությունում գործում են երեք նման կենտրոններ՝ Երևանում, Լոռու և Վայոց-Ձորի մարզերում։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։