478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Սահակաշվիլիի որոշումն ընդունվել է արտաքին ճնշմամբ. հայ քաղաքագետ
17:59
09 Նոյեմբերի 2007

Վրաստանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Սահակաշվիլիի որոշումն ընդունվել է արտաքին ճնշմամբ։ Այս կարծիքը ուրբաթ Երևանում հայտնեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Բայց այն, որ ժամկետի կրճատման մասին որոշումն ընդունվել է հենց նախագահական, այլ ոչ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, խոսում է այն մասին, որ Սահակաշվիլին հեշտացրել է իր կյանքը, բայց միևնույն ժամանակ չի ընդառաջել ընդդիմության պնդումներին»,-ասաց նա։

Մինասյանը կարծում է, որ Վրաստանի նախագահի քայլը կարելի է դիտարկել որպես զիջում, որի նախաձեռնողը հենց ինքն է։

«Դա քաղաքական մի քայլ էր, որը իշխանությունների համար որոշակի ձեռքբերում է, քանի որ ընդդիմադիրների շարքերում սկսեցին կարծիքներ հայտնվել այն մասին, որ ճգնաժամն ավարտված է, նրանք հասան իրենց ուզածին»,-պարզաբանեց նա։

Քաղաքագետի խոսքերով, Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենից վճռորոշ գործոններից մեկը լինելու է այն, որ Սահակաշվիլին շարունակում է լիովին կառավարել վարչական ռեսուրսները։

«Ընդդիմությունից, ամենայն հավանականությամբ, առաջադրվելու է միասնական թեկնածու, որը, չնայած Սահակաշվիլիի վարկանիշի կտրուկ անկմանը, նրա հետ տարբեր քաշային կարգերում է գտնվելու»,-պնդում է նա։

Իր հերթին, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Վարաստանի նախագահի կողմից արատահերթ նախագահական ընտրությունների հաստատումը խոսում է նրա ինքնավստահության մասին։

«Բացի այդ, Սահակաշվիլիի վերստին նախագահ ընտրվելուն կնպաստեն ժողովրդի շրջանում հակառուսական տրամադրությունները»,-կարծում է նա։

Չորեքշաբթի Թբիլիսիում, բողոքի ցույցերի վեցերորդ օրը, տեղի ունեցավ ցուցարարների բախումը ոստիկանության հետ։ Քաղաք էին բերվել զորքեր, ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր և ռետինե փամփուշտներ։ Ընդդիմության կողմնակիցների հետ ոստիկանության և հատուկ ջոկատայինների բախումների հետևանքով 508 մարդ տեղափոխվել է հիվանադնոցներ։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին 15 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում, սահմանափակումներ էին մտցվել բոլոր ԶԼՄ-ների համար։ Ըստ օրենքի, արտակարգ դրության ընթացքում, Վրաստանի քաղաքացիների համար երկրի ողջ տարածքով մեկ սահմանափակումներ էին մտցվել ցույցերի և հանրահավաքների կազմակերպման առումով։ Արգելված էին նաև գործադուլները։

Նոյեմբերի 8-ի երեկոյան Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ 2008թ. հունվարի 5-ին Վրաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ --0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: