483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ նախագահը չի վախենում նախագահական ընտրությունների ընթացքում իր հասցեին արվելիք քննադատությունից
17:31
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Գարեգին Ազարյանը չի վախենում, որ նախագահական ընտրությունների ընթացքում իրեն կքննադատեն։

«Քննադատությունը, եթե այն տեղին է, միշտ կօգնի նախագահին և հանձնաժողովի աշխատանքներին ընդհանրապես»,-ասաց նա ուրբաթ լրագրողներին։

Ազարյանը նկատեց, որ Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների ընդունման դեպքում, հանձնաժողովը կհասցնի տեղեկացնել ցածր մակարդակի հանձնաժողովների անդամներին։

«Եթե ընտրությունների անցկացման ժամանակ բացթողումներ են լինում, դա մեծ մասամբ կապված է այն բանի հետ, որ մենք չենք կարող բավականին լավ պատրաստել տարածքային և տեղական հանձնաժողովների անդամներին ՔՕ փոփոխությունների պատճառով»,-հավելեց նա։

ԿԸՀ ղեկավարը նշեց, որ հանձնաժողովի անդամների վերապատրաստումը մեծ մասամբ օգնել է նրանց մակարդակի բարձրացմանը։

«Բայց դրանից հետո ՔՕ-ն նորից փոխվեց, և պետք է նորից սովորեցնել հանձնաժողովի անդամներին»,-ասաց նա։

Մեկնաբանելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ որի համաձայն այն քաղաքացիները, որոնք ընտրության օրը չեն գտնվում գրանցման վայրում, իրավունք են ստանում քվեարկելու ըստ գտնվելու վայրի՝ Ազարյանն ընգծեց, որ դա հավելյալ քվեարկության վտանգ չի պարունակում, քանի որ կան քվեարկողների ազգանունների կրկնությունը բացառող մեխանիզմներ։

Նա հավելեց նաև, որ ընտրական ցուցակները պարունակելու են նվազագույն թերացումներ։

«2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիների միայն 0,03%-ը դիմեց դատարաններ ձայնի իրավունքը վերականգնելու համար, այդ պատճառով էլ այս անգամ մենք ակնկալում ենք, որ ցուցակներն ավելի լավ կկազմվեն»,-ասաց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։